Խարդախության մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    47%
    11 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    81%
    15 կմ/ժ
  • Լոռի 8°C
    98%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    59%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    86%
    1 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    51%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    92%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    47%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    60%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.26634
  • Դոլար = 388.501

Խարդախության մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Խարդախության մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ Ոստիկանության լրատվության բաժնից՝ Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 8-ին Անդրանիկի փողոցից բերման է ենթարկվել 27-ամյա Շավարշ Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 8-ին բաժին է ներկայացել 29-ամյա Գևորգ Բ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Ապարանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 8-ին Երևան քաղաքի Րաֆֆու փողոցից Ապարանի բաժին բերման է ենթարկվել 21-ամյա Դավիթ Ա.-ն, որը օգոստոսի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ