Խաղողը դաշտում չի մնա, դժգոհելու առիթ գյուղացիները չեն ունենա
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    72%
    7 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    98%
    8 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    99%
    7 կմ/ժ
  • Արարատ 15°C
    57%
    4 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    96%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    72%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    100%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    72%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    82%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24305
  • Դոլար = 387.646

Խաղողը դաշտում չի մնա, դժգոհելու առիթ գյուղացիները չեն ունենա

Խաղողը դաշտում չի մնա, դժգոհելու առիթ գյուղացիները չեն ունենա

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Արարատի մարզպետարանում հանդիպել եմ մարզի խաղողագործների և խաղող մթերող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը և մարզից ընտրված պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը և Սեդրակ Թևոնյանը: Խաղողագործների մտահոգությունն այն էր, որ բերքն այս տարի շատ է և հնարավոր է մթերման հետ կապված խնդիրներ առաջանան:

Սակայն խաղող մթերող ընկերության ներկայացուցիչները վստահեցրեցին, որ գյուղացիների խաղողը դաշտում չի մնա և գնային քաղաքականությունից դժգոհելու առիթ նույնպես գյուղացիները չեն ունենա: Երբ մարզի խաղողագործները կարճ ժամանակով փակել էին ճանապարհը ես անմիջապես գնացել եմ բողոքի ակցիայի անցկացման վայր և խաղողագործների հետ պայմանավորվեցինք, որ նույն օրը հանդիպենք մարզպետարանում, որտեղ կլինեն նաև խաղող մթերող ընկերությունների ներկայացուցիչները և նրանց հետ կքննարկենք խաղողագործներին մտահոգող հարցերը: Հանդիպումը, ինչպես և խոստացել էի, կայացավ, այն անցավ փոխըմբռնման մթնոլորտում և խաղողագործները ստացան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները:

Թեմայի այլ նորություններ