Խաղաղության հաստատման գործընթացները լուրջ տարակուսանքներ են հարուցում. Գարեգին Բ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    67%
    2 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    71%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    87%
    5 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    72%
    2 կմ/ժ
  • Արարատ 13°C
    50%
    8 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    82%
    8 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    67%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    75%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    67%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    56%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Խաղաղության հաստատման գործընթացները լուրջ տարակուսանքներ են հարուցում. Գարեգին Բ

Խաղաղության հաստատման գործընթացները լուրջ տարակուսանքներ են հարուցում. Գարեգին Բ

Բաղձալի խաղաղության հաստատման շուրջ ընթացող գործընթացները ներկայացվող պարտադրանքներով լուրջ տարակուսանքներ են հարուցում ՀՀ տարածքային ամբողջականության, Արցախի կարգավիճակի և տարածաշրջանում երկարատև կայունության հաստատման առնչությամբ։

Հայկական բարեգործական ընդհանուր միության 92-րդ համագումարի պաշտոնական մասի բացման արարողության ժամանակ ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսը։
 
«ՀԲԸՄ-ի տարեկան այս համագումարը տեղի է ունենում Հայաստանի և Արցախի համար դժվարին ժամանակաշրջանում: Մեր ժողովուրդը կանգնած է նոր կորուստների վտանգների առջև։ 44-օրյա պատերազմի, ինչպես նաև Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների արհավիրքները հաղթահարելու համար այսօր Հայաստան ու Արցախ մեր հայրենիքը կարիքն ունի ոչ միայն աշխարհասփյուռ մեր ժողովրդի համախմբման, այլև բարեկամ պետությունների շարունակական սատարումի»,–ասել է կաթողիկոսը։
 
Նրա խոսքով` ներքին և արտաքին մարտահրավերների դիմագրավման համար անհրաժեշտ և հրատապ է աշխարհասփյուռ մեր ժողովրդի միաբանությունը, հայրենիք- սփյուռք հարաբերությունների վերաիմաստավորումն ու զորացումը, ազգային մեր ողջ ներուժի նպատակային մեկտեղումը։

Թեմայի այլ նորություններ