ԿԳՄՍՆ-ում հյուրընկալվել է ռումինահայ պետական, քաղաքական գործիչ, գրող Վարուժան Ոսկանյանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    7 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    70%
    20 կմ/ժ
  • Լոռի 5°C
    100%
    1 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    97%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    65%
    9 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    8 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    7 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    80%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24338
  • Դոլար = 387.692

ԿԳՄՍՆ-ում հյուրընկալվել է ռումինահայ պետական, քաղաքական գործիչ, գրող Վարուժան Ոսկանյանը

ԿԳՄՍՆ-ում հյուրընկալվել է ռումինահայ պետական, քաղաքական գործիչ, գրող Վարուժան Ոսկանյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հուլիսի 13-ին հանդիպել է Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանի և Ռումինիայի գրողների միության փոխնախագահ, պետական, քաղաքական գործիչ, տնտեսագետ և գրող Վարուժան Ոսկանյանի հետ:

Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍՆ սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանը: «Մեզ համար մեծ պատիվ է ընդունել ձեզ: Ուրախ եմ, որ հայ-ռումինական կապերի զարգացմանը, ինչպես նաև Ռումինիայում հայ համայնքի գործունեությանը նպաստող մշակութային և կրթական նախագծերի իրականացման վերաբերյալ հարցերը ձեզ հետ քննարկելու հնարավորություն ունենք: Վստահ եմ, որ մեր հետագա համագործակցությունն արդյունավետ և շարունակական կլինի»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Նախարարի տեղակալը կարևորել է, որ Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչները շարունակեն ակտիվորեն մասնակցել սփյուռքահայ մանկավարժների համար իրականացվող վերապատրաստման ծրագրերին և համաժողովին՝ ընդգծելով, որ նմանօրինակ այցելություններն ու հանդիպումները նպաստում են հայ-ռումինական կապերի ամրապնդմանը և զարգացմանը:

Հանդիպման ընթացքում Վարուժան Մինասյանը որոշ կենսագրական տվյալներ է ներկայացրել իր քաղաքական և հասարակական գործունության վերաբերյալ, անդրադարձել է Ռումինիայի հայ համայնքի խնդիրներին և ծրագրերին:

«Ռումինիայի հայ համայնքը խոշորագույններից մեկն է, որը բավականին ակտիվ է և ամենակարևորը՝ միասնական: Հայ համայնքը վայելում է Ռումինիայի կառավարության հարգանքը, համայնքի խոսքը հասանելի և լսելի է պետության կողմից, ինչը շատ կարևոր է: Ընդհանրապես Ռումինիայի իշխանությունները շատ հայանպաստ դիրքորոշում ունեն»,- նշել է Վարուժան Ոսկանյանը:

Ռումինահայ գրողն ընդգծել է նաև, որ թարգմանիչների խնդիր կա, և որոշ դժվարություններ են ծագել իր հեղինակությամբ «Շշուկների մատյան» վեպի այլ լեզուներով թարգմանության առնչությամբ:

ԿԳՄՍՆ սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանն ասել է, որ հետևողականորեն կաջակցեն հարցը հնարավորինս շուտ լուծելու գործընթացին:

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն էլ հավելել է, որ դեսպանատունը կապող օղակ կարող է դառնալ Վարուժան Ոսկանյանի և ԿԳՄՍ նախարարության միջև՝ նպաստելով նախատեսվող ծրագրերի և առաջարկների իրականացմանը:

Վարուժան Ոսկանյանը ռումինահայ պետական, քաղաքական գործիչ է, տնտեսագետ, գրող։ Նա եղել է Ռումինիայի էկոնոմիկայի և առևտրի նախարարը (2006-2008, 2012-2013)։ 1990 թվականից Ռումինիայի հայոց միության նախագահն է, 2005 թվականից էլ Ռումինիայի գրողների միության առաջին փոխնախագահն է:

Վարուժան Ոսկանյանի գրքերը թարգմանվել են 18 լեզվով:

Թեմայի այլ նորություններ