ԿԳՄՍՆ աջակցությամբ հայտարարվել է «Լավագույն գրադարան» մրցույթը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    28%
    4 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    47%
    19 կմ/ժ
  • Լոռի 15°C
    49%
    11 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    67%
    8 կմ/ժ
  • Արարատ 20°C
    66%
    7 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    75%
    12 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    28%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    53%
    20 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    28%
    4 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    44%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.256
  • Դոլար = 387.692

ԿԳՄՍՆ աջակցությամբ հայտարարվել է «Լավագույն գրադարան» մրցույթը

ԿԳՄՍՆ աջակցությամբ հայտարարվել է «Լավագույն գրադարան»  մրցույթը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հայտարարում է «Լավագույն գրադարան» մրցույթը:

 

«Լավագույն գրադարան» մրցույթի նպատակն է գրադարանների հանրայնացումը, լավագույն աշխատանքների խրախուսումը, գրադարանի և գրադարանավարի դերի կարևորումը, գրադարանային ոլորտի զարգացման խթանումը, ծառայությունների որակի բարելավումը, ինչպես նաև ընթերցանության խթանմանը միտված նորարարական գաղափարների ներդրումը:

Ինչպես տեղեկացրին ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գործող բոլոր գրադարանները:

Մրցույթին ներկայացված հայտերը գնահատում է մասնագիտական հանձնաժողովը:

Մրցույթն անցկացվում է չորս` hայտերի ընդունում, hայտերի քննարկում և գնահատում, արդյունքների ամփոփում, մրցանակների հանձնում փուլերով:

Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում.

  1. «Լավագույն համայնքային գրադարան»
  2. «Լավագույն մարզային գրադարան»
  3. «Լավագույն նորարար գրադարան»
  4. «Լավագույն գիտակրթական գրադարան»
  5. «Լավագույն մասնագիտական գրադարան»

Մրցույթի մասնակցության հայտերը և պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել lavaguyngradaran@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև 2022  թ. սեպտեմբերի 5-ը՝ ներառյալ:

Հաղթող գրադարանները կպարգևատրվեն հատուկ մրցանակներով: Պարգևատրման արարողությունը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Գրադարանավարի օրը:

Կից ներկայացվում են «Լավագույն գրադարան» մրցույթի մասնակցության հայտաձևը և կարգը։

Թեմայի այլ նորություններ