ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները
▲ Դեպի վեր
  • Երեվան 7°C
    87%
    2 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 1°C
    87%
    11 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    91%
    7 կմ/ժ
  • Արարատ 8°C
    67%
    10 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    96%
    2 կմ/ժ
  • Արմավիր 8°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 6°C
    87%
    2 կմ/ժ
  • Կոտայք 4°C
    78%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները

ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ-ից, նիստը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները:

Առանձին-առանձին անդրադառնալով ներկայացված առաջարկներին՝ խորհրդի անդամները հանդես են եկել դիտողություններով, մասնագիտական առաջարկություններով:
 

Խորհուրդը քննարկել են նաև հայտերի կազմման, լրացման կարգի մասին հասարակության իրազեկման անհրաժեշտությանն ու աջակցությանը վերաբերող հարցեր: Այդ նպատակով առաջարկվել է հայտադիմողներին հրավիրել սեմինարների, ինչպես նաև ակտիվացնել թանգարանների գիտական բաժինները՝ հայտերի լրացմանը օժանդակելու աշխատանքները կազմակերպելիս:

Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները քննարկելիս մասնագիտական խորհուրդն ընդգծել է որոշ առաջարկների՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքների ցանկում ընդգրկելու հրատապությունը: Այս առնչությամբ կարևորվել է պետական մշակութային քաղաքականության դերը՝ արժեքների պահպանմանն ուղղված ջանքեր գործադրելու, գործընթացում այլ գերատեսչությունների ընդգրկելու առումով:

Ամփոփելով նիստը՝ խորհուրդը որոշել է ներկայացված առաջարկները մասնագիտական դիտարկումներով ուղարկել լրամշակման, խմբագրման, մանրամասների ճշգրտման՝ ըստ անհրաժեշտության ցուցաբերելով խորհրդատվական աջակցություն:

Թեմայի այլ նորություններ