ԿԳՄՍ նախարարն անդրադաձել է դպրոցներում աշակերտների դիմակ դնելու վերաբերյալ մտահոգություններին
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    4 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    50%
    6 կմ/ժ
  • Լոռի 16°C
    43%
    12 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    68%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    34%
    9 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    74%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    48%
    23 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    4 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    41%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    84%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24834
  • Դոլար = 387.692

ԿԳՄՍ նախարարն անդրադաձել է դպրոցներում աշակերտների դիմակ դնելու վերաբերյալ մտահոգություններին

ԿԳՄՍ նախարարն անդրադաձել է դպրոցներում աշակերտների դիմակ դնելու վերաբերյալ մտահոգություններին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մինչ այսօր դպրոցներում աշակերտների դիմակ դնելու վերաբերյալ բողոքներ չի ստացել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը

«Դիմակների առումով մենք նախկինում հետևում էինք պարետատան, այժմ էլ Առողջապահության նախարարության կողմից սահմանված ցուցումներին: Դիմակներ դնելու առումով լուրջ բողոքներ չենք ստացել և այդ առումով դպրոցներում լարվածություն չենք տեսնում, ինչպես նաև ուսուցիչներից դիտարկումներ չենք ստացել»,- նշեց Հարությունյանը: Նրա խոսքով՝ ուղեցույցը կարող է հընթացս փոփոխվել, առաջիկա շաբաթվա ընթացքում իրենք պետք է հետևեն իրավիճակին:

«Մենք ուղիղ աշխատում ենք նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՀՀ առողջապահության նախարարության հետ: Այս գործընթացքում մեր երեխաների և աշակերտների գործոնը շահարկելու հետ կապված ցանկանում եմ մի բան ասել: Նրանք մեր ընտանիքներում մեծացող երեխաներ են, և ես չգիտեմ, թե այդ ինչ խելագարության կանխավարկածով մենք պետք է առաջնորդվենք, որ մտածենք, թե նախարարությունն ընդունել է այնպիսի կանոնակարգում, որը կարող է ազդել մեր սերունդների առողջության վրա»,- ասաց Հարությունյանը: Նա հայտնեց, որ փոփոխություններ կարվեն այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը լինի:

Թեմայի այլ նորություններ