Կառավարությունը սահմանեց ՔԿԱԳ հետ կապված լրացուցիչ ծառայությունների ցանկը և դրանց դիմաց գանձվող վճարների չափը
▲ Դեպի վեր
  • Երեվան 31°C
    29%
    2 կմ/ժ
  • Շիրակ 26°C
    44%
    26 կմ/ժ
  • Լոռի 24°C
    74%
    10 կմ/ժ
  • Տավուշ 25°C
    60%
    7 կմ/ժ
  • Արարատ 32°C
    29%
    6 կմ/ժ
  • Սյունիք 28°C
    32%
    11 կմ/ժ
  • Արմավիր 32°C
    29%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 21°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 30°C
    29%
    2 կմ/ժ
  • Կոտայք 28°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 28°C
    37%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 392.9005
  • Ռուբլի = 4.39008
  • Դոլար = 387.973

Կառավարությունը սահմանեց ՔԿԱԳ հետ կապված լրացուցիչ ծառայությունների ցանկը և դրանց դիմաց գանձվող վճարների չափը

Կառավարությունը սահմանեց ՔԿԱԳ հետ կապված լրացուցիչ ծառայությունների ցանկը և դրանց դիմաց գանձվող վճարների չափը

Կառավարությունը սահմանեց քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված լրացուցիչ ծառայությունների ցանկը և դրանց դիմաց գանձվող վճարներ չափը:

Ըստ որոշման հիմնավորման, օրենքի շրջանակներում քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված ծառայությունների համար սահմանվել են հստակ ժամկետներ: Միաժամանակ, օրենքին զուգահեռ մշակվել և ընդունվել է նաև «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, որի համաձայն՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում մատուցվող որոշ ծառայությունների դիմած պետական տուրքը հանվել է, իսկ որոշ ծառայությունների համար նվազեցվել է:

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել  «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված լրացուցիչ ծառայությունների ցանկը և դրանց դիմաց գանձվող վճարների չափը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ:

Նախագծի ընդունմամբ կապահովվի Օրենքով սահմանված դրույթների  համապատասխան պահանջի կատարումը, որի արդյունքում կսահմանվեն քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված մի շարք լրացուցիչ ծառայությունների կատարման հստակ ժամկետներ և գանձվող վճարների չափը: Նշված փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի նաև կրճատել քաղաքացիական կացության ակտը վերականգնելու ժամկետները՝ համապատասխան չափով վճարի գանձման դեպքում:

Թեմայի այլ նորություններ