Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ Առեւտրաարդյունաբերական պալատները կտրամադրեն արտահանման եւ ներմուծման հավաստագրեր. ՀՀ էկոնոմիկայի նախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    95%
    2 կմ/ժ
  • Արարատ 9°C
    74%
    8 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    1 կմ/ժ
  • Արմավիր 9°C
    93%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 7°C
    93%
    0 կմ/ժ
  • Կոտայք 5°C
    69%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ Առեւտրաարդյունաբերական պալատները կտրամադրեն արտահանման եւ ներմուծման հավաստագրեր. ՀՀ էկոնոմիկայի նախարար

Կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ Առեւտրաարդյունաբերական պալատները կտրամադրեն արտահանման եւ ներմուծման հավաստագրեր. ՀՀ էկոնոմիկայի նախարար

Առաջարկվող կարգավորումներով Կառավարության սահմանած կարգով ԱՏԱ Կառնետ հավաստագրեր կտրամադրեն  ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատները: Ներկայումս համապատասխան օրենքով նման իրավասություն նախատեսված չէ, մինչդեռ միջազգային պրակտիկայում այդ հավաստագրերի տրամադրման եւ դրանց հետ կապված տեխնիկական մասի կարգավորման գործառույթները վերապահված են առեւտրաարդյունաբերական պալատներին:

««Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրինագծով առաջարկվում է ապահովել 1990 թ. հունիսի 26-ին Ստամբուլում ստորագրված «Ժամանակավոր ներմուծման մասին» կոնվենցիայի դրույթների իրագործմանն ուղղված աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումը եւ համակարգումը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ նշել է, որ ԱՏԱ Կառնետ հավաստագրերը հնարավորություն են տալիս առանց մաքսային վճարների ժամանակավոր արտահանել եւ ներմուծել արվեստի նմուշները, երաժշտական գործիքները:

Որոշակի հարցեր ճշգրտելու նպատակով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Հովիկ Աղազարյանն առաջարկել է օրինագծի քնարկումը հետաձգել:

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները նախագծին տվել են դրական եզրակացություն:

Թեմայի այլ նորություններ