Կապիտալ ասֆալտապատվում են Բուժականի ներհամայնքային ճանապարհները, իսկ դպրոցում կիրականացվեն միջանցքների վերանորոգման աշխատանքներ՝ 5 մլն դրամ արժողությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    17 կմ/ժ
  • Լոռի 6°C
    100%
    2 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    98%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    65%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    5 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    100%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    4 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    82%
    10 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Կապիտալ ասֆալտապատվում են Բուժականի ներհամայնքային ճանապարհները, իսկ դպրոցում կիրականացվեն միջանցքների վերանորոգման աշխատանքներ՝ 5 մլն դրամ արժողությամբ

Կապիտալ ասֆալտապատվում են Բուժականի ներհամայնքային ճանապարհները, իսկ դպրոցում կիրականացվեն միջանցքների վերանորոգման աշխատանքներ՝ 5 մլն դրամ արժողությամբ

Շարունակվում են Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ. այցերի օրակարգում պետության աջակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին ծանոթանալն է, ինչպես նաև նոր ուսումնական տարվան ընդառաջ մարզային ենթակայության դպրոցներում ամենատարբեր ծրագրերով իրականացվող շինաշխատանքները դիտարկելը: Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ Կոտայքի մարզպետարանի լրատվության բաժնից։ Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․

 Հերթական աշխատանքային այցով Առնակ Ավետիսյանը Եղվարդ խոշորացված համայնքի Բուժական, Զորավան, Արագյուղ բնակավայրերում էր:

 Բուժականում Ա. Ավետիսյանը հետևել է Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով մեկնարկած ներհամայնքային ճանապարհների կապիտալ ասֆալտապատման աշխատանքներին. այս պահին իրականացվում են հողային հարթեցման աշխատանքներ:

 Շահած ծրագրի արժեքը շուրջ 271.899.000 դրամ է, որից 45%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է:

 Պատասխանատուների հետ քննարկելով շիաշխատանքների ծավալը՝ Ա.Ավետիսյանը հորդորել է մեկնարկած աշխատանքները իրականացնել պատշաճ որակով և սահմանված չափորոշիչներին համապատասխան՝ խստագույնս պահպանելով նաև ժամկետները:

 Առնակ Ավետիսյանը այցելել է նաև Բուժականի միջնակարգ դպրոց:

 Մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում իրականացված ֆինանսական վերաբաշխումների արդյունքում Կոտայքի մարզպետարանը 5 մլն դրամ է հատկացրել Բուժականի միջնակարգ դպրոցին՝ հաստատության միջանցքների չվերանորոգված հատվածներում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

 Շինաշխատանքների իրականացման համար մրցույթն արդեն հայտարարված է, աշխատանքները մի քանի օրից կմեկնարկեն:

 Եղվարդի մյուս բնակավայրերում փոխմարզպետի աշխատանքային այցի մանրամասները՝ հաջորդիվ:

Թեմայի այլ նորություններ