Կապանում Իրանի հյուպատոսություն կլինի, պետական մակարդակով համաձայնություն կա. ՀՀ-ում Իրանի դեսպան
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    81%
    0 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    0 կմ/ժ
  • Լոռի 1°C
    93%
    10 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    92%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    67%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    81%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    81%
    0 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    80%
    5 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Կապանում Իրանի հյուպատոսություն կլինի, պետական մակարդակով համաձայնություն կա. ՀՀ-ում Իրանի դեսպան

Կապանում Իրանի հյուպատոսություն կլինի, պետական մակարդակով համաձայնություն կա. ՀՀ-ում Իրանի դեսպան

Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի հյուպատոսություն ունենալու մասին իրանական և հայկական կողմերի միջև պետական մակարդակով համաձայնություն կա:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` ասել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին:

«Աշխատանքները սկսվել են, բայց դեռ համապատասխան տարածքը ձեռք չենք բերել: Դա ապացուցում է այս մարզի կարևորությունը Իրանի և Հայաստանի համար», - հավելել է նա:

Զոհուրիի խոսքով` դա շատ լավ հնարավորություն կստեղծի  Հայաստանի սահմանակից մարզերի և Իրանի սահմանակից նահանգների`  Թավրիզի, Արևմտյան Ատրպատականի հետ համագործակցության առումով, առևտրաշրջանառությունը կարող է նոր թափ և նոր իմաստ ստանալ:

«Տարբեր ուղղություններով համագործակցություններ ենք նախատեսում սահմանակից նահանգների և մարզերի միջև` գիտական, համալսարանական, տնտեսական, և այլ ոլորտներում, նաև զբոսաշրջության ոլորտում շատ լավ նախագծեր ենք մշակում, որը մոտ ապագայում Սյունիքում տեղի կունենա, և  դա կարող է օգնել երկու երկրների ժողովուրդներին՝ միմյանց հետ ավելի լավ ծանոթանալու գործում», - ասաց նա:

Թեմայի այլ նորություններ