Կա՛մ դատավորը պետք է արագ մտնի դատաքննության փուլ, կա՛մ Ռ. Քոչարյանը էլ չխոսի քաղաքականություն վերադառնալուց. Անդրանիկ Քոչարյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    59%
    17 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    15 կմ/ժ
  • Լոռի 5°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    98%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    61%
    27 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    99%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    99%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    15 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    86%
    2 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.247
  • Դոլար = 387.692

Կա՛մ դատավորը պետք է արագ մտնի դատաքննության փուլ, կա՛մ Ռ. Քոչարյանը էլ չխոսի քաղաքականություն վերադառնալուց. Անդրանիկ Քոչարյան

Կա՛մ դատավորը պետք է արագ մտնի դատաքննության փուլ, կա՛մ Ռ. Քոչարյանը էլ չխոսի քաղաքականություն վերադառնալուց. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը համամիտ է Մարտի 1-ի իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների այն տեսակետին, որ դատավարությունը վերածվել է ֆարսի ու ժամավաճառության:

Լրագրողների հետ ճեպազրույցում Քոչարյանն այսօր ասաց. «Որ դատավարությունը Ռոբերտ Քոչարյանի և նրա պաշտպանական թիմի թեթև ձեռքով վեր է ածվել ֆարսի, արդեն տարի ու կես բոլորս համոզվում ենք։ Ռոբերտ Քոչարյանը վերցրել է տակտիկա՝ իրավական գործընթացի՝ խափանման միջոցների անվերջ շրջապտույտների միջոցով, և կարծես դատավորին էլ դա դուր գա»։

Պատգամավորն ընդգծեց՝ կա՛մ դատավորը պետք է իրեն ընեռնված իրավասությունների շրջանակում արագ մտնի դատաքննական փուլ, կա՛մ Ռոբերտ Քոչարյանը պետք է այլևս չխոսի քաղաքականություն վերադառնալու մասին, որովհետև իր քաղաքականության լավագույն ճանապարհը դատաքննության պրոցեսին չխոչընդոտելն է։

Անդրադառնալով քննադատություններին, որ 2018-ի հեղափոխությունից հետո դատական համակարգում բարեփոխումներ չեն եղել, Քոչարյանը նշեց, որ դատական համակարգը  ինքը պետք է իր մեջ առողջացման, ինքնադրսևորման մեխանիզմների ուժ գտներ:  

Խոսելով Պաշտպանության նախարարության՝ աշխարհազոր ստեղծելու նախագծից՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այդ առաջարկը իր մեջ շատ մեծ ռիսկ է պարունակում, դրա քննարկումը լինելու է շատ բովանդակային, շատ լուրջ. «Այսօր այդ գաղափարը դրված է շրջանառության մեջ, և ինքս դա համարում եմ կարևոր գաղափար։ Աշխարհազորը դիտեք որպես բանակի ռեզերվ ամբողջական ռեզերվ, որի մեջ յուրաքանչյուրս ունենալու ենք, ըստ նախատեսված օրենսդրական կարգավորման, մեր մասնակցության չափը»։

Օրեր առաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել էր, որ Կառավարությունը մերժել է փետրվարի 20-ի իր նախաձեռնությունը, որով առաջարկվում էր համաներում սահմանել հետախուզման մեջ գտնվող և զինծառայությունից խուսափած անձնանց նկատմամբ։ Անդրանիկ Քոչարյանը հարց բարձրացրեց՝ պիտի համաներվեր ծառայությունից խուսափե՞լը թե փախչե՞լը՝ հավելելով, որ իրենք տալու են այս խնդրի վերջնական իրավակարգավորումը. «Ես, Մխիթար Հայրապետյանը և Արման Բաբաջանյանը միասին շրջանառության մեջ ենք դրել այդ օրենքների փոփոխությունների փաթեթը, որը տալիս է վերջնական իրակարգավորում այդ խնդրի լուծման։ Էդմոն Մարուքյանը որպես պատգամավոր կարող է դիմել ՀՀ նախագահին եւ ասել՝ համաներեք, այդ դեպքում պետք է հիմնավորի՝ ի՞նչն ենք համաներում․ ծառայությունից փախչե՞լը, խուսափե՞լը։ Մենք տալիս ենք  այդ խնդրի լուծման շատ լուրջ իրավակարգավորում և վաղը կամ մյուս օրը կծանոթանանք այն փոփոխությունների փաթեթին, որը մենք վաղը առավոտյան կներկայացնենք պարոն Միրզոյանին, և կարծում եմ՝ հոկտեմբեր ամսին կտանք դրա իրակարգավորման հստակ մեխանիզմները»։

Թեմայի այլ նորություններ