Իսրայելը վերահսկողություն է հաստատել ՀԱՄԱՍ-ի առաջադիրքի նկատմամբ և խոցել է 450 թիրախ․ ԻՊԲ
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    81%
    0 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    0 կմ/ժ
  • Լոռի 1°C
    93%
    10 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    92%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    67%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    81%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    81%
    0 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    80%
    5 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Իսրայելը վերահսկողություն է հաստատել ՀԱՄԱՍ-ի առաջադիրքի նկատմամբ և խոցել է 450 թիրախ․ ԻՊԲ

Իսրայելը վերահսկողություն է հաստատել ՀԱՄԱՍ-ի առաջադիրքի նկատմամբ և խոցել է 450 թիրախ․ ԻՊԲ

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հայտարարել է, որ գիշերն իր ցամաքային ուժերը վերահսկողություն են հաստատել Գազայում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման առաջադիրքերից մեկի նկատմամբ։ Այդ մասին ԻՊԲ-ն հայտնել է X սոցիալական հարթակում։

 

«Այս առաջադիրքում ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությունն ուներ դիտակետեր, ահաբեկիչների վերապատրաստման հաստատություններ, ինչպես նաև թունելներ», - նշված է գրառման մեջ, որին կցված է նաև ռազմական գործողությունները ներկայացնող տեսանյութ։

Գրառման մեջ նշվում է նաև, որ գործողության ընթացքում «վերացվել են մի շարք ահաբեկիչներ»։

Իսրայելի պաշտպանության բանակը մեկ այլ գրառման մեջ հավելել է, որ վերջին օրվա ընթացքում կործանիչներով հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի «շուրջ 450 թիրախների, այդ թվում՝ ռազմական համալիրների, դիտակետերի, հակատանկային դիրքերի» և այլն։

Իսրայելը նաև հայտարարել է, որ իր ուժերը «շրջափակել են» Գազա քաղաքը, զորքերը հասել են մինչև ափամերձ տարածքներ՝ Գազայի հատվածը բաժանելով երկու մասի՝ հարավային Գազայի և հյուսիսային Գազայի։ Ըստ BBC-ի հրապարակման՝ Իսրայելը թողել է միջանցք, որպեսզի Գազայի հատվածի հյուսիսից և Գազա քաղաքից խաղաղ բնակիչներն անցնեն դեպի հարավ։

Հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով ավելի քան 1400 մարդ է զոհվել, շուրջ 240 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում Գազայի հատվածին։ Վերջին օրերին Գազայում ցամաքային գործողության մեկնարկից հետո իսրայելցի զինվորների շրջանում զոհերի թիվը հասել է 30-ի։

Իսկ Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 9770-ի։ Նրանց թվում կա 4000-ից ավելի երեխա։

Թեմայի այլ նորություններ