Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցությունների առաջընթացին. Ռայիսի
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    71%
    13 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    98%
    5 կմ/ժ
  • Արարատ 13°C
    58%
    6 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    3 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    71%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    96%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    71%
    13 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    66%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցությունների առաջընթացին. Ռայիսի

Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցությունների առաջընթացին. Ռայիսի

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը:

Մասնավորապես, Ռայիսին հայ-իրանական շարունակական խորհրդակցությունները համարել է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների կարևորության ու խորության նշան:

«Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքն է պաշտպանել տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը, այդ թվում՝ միջազգային սահմանները, հարգել երկրների ազգային ինքնիշխանությունը, ամրապնդել տարածաշրջանների միջև հաղորդակցման ենթակառուցվածքները»,- ասել է Իրանի նախագահը:

Նա էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտում հայ-իրանական երկկողմ ու բազմակողմ համագործակցությունն ընդլայնելու կոչ է արել՝ ընդգծելով, որ այդ կապերը կամրապնդեն տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունը, տնտեսությունն ու առևտուրը:

«Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության շուրջ բանակցությունների առաջընթացին»,- ընդգծել է Ռայիսին՝ հույս հայտնելով, որ դեռևս առկա խնդիրները կկարգավորվեն խաղաղ կերպով՝ համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների, հարգելով երկու երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Հայաստանի նախագահը բարձր է գնահատել Իրանի սկզբունքային դիրքորոշումը տարածաշրջանային զարգացումների հարցում՝ տարածաշրջանում Իրանի դերակատարումը կարևոր ու արդյունավետ որակելով: Խաչատուրյանը հայտնել է, որ Հայաստանը շահագրգիռ է ընդլայնելու տնտեսական, առևտրային, քաղաքական ու մշակութային համագործակցությունն Իրանի հետ: Նա նաև ողջունել է Թեհրանում հնարավորինս շուտ 3+3 ձևաչափով գագաթնաժողովի անցկացումը:

Թեմայի այլ նորություններ