Իրականացվել են մետրոյի վագոնների կապիտալ վերանորոգում և արդիականացում, Երևանի մետրոպոլիտենի դրենաժային թունելը կերկարացվի 930 մետրով
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    71%
    2 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    82%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    59%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    93%
    7 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    76%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    61%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    95%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Իրականացվել են մետրոյի վագոնների կապիտալ վերանորոգում և արդիականացում, Երևանի մետրոպոլիտենի դրենաժային թունելը կերկարացվի 930 մետրով

Իրականացվել են մետրոյի վագոնների կապիտալ վերանորոգում և արդիականացում, Երևանի մետրոպոլիտենի դրենաժային թունելը կերկարացվի 930 մետրով

Կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013 թվականի մայիսի 10-ին ստորագրված և փոփոխված «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցում - երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագրի թիվ 5 փոփոխության ստորագրման առաջարկությանը:

Փոփոխությամբ նախատեսվում է վարկային միջոցների վերջին հասանելիության ժամկետի երկարաձգում մինչև 2022 թ. դեկտեմբերի 28-ը՝ ծրագրի շրջանակներում իրականացման ենթակա աշխատանքների հետագա ընթացքն ապահովելու նպատակով:

Ծրագրի շրջանակներում իրականացվել են մետրոյի վագոնների կապիտալ վերանորոգում և արդիականացում, գնացքների մեքենավարների համար ուսուցման վարժասարքի նախագծում, մատակարարում և մոնտաժ, հրշեջ սարքավորումների մատակարարում, մետրոյի վագոնների լվացման սարքավորման նախագծում, մատակարարում և մոնտաժ:

Ծրագրի գլխավոր և ամենամեծ բաղադրիչն է «Դրենաժային թունելի երկարացումը և մետրոյի թունելներում վերականգնողական աշխատանքները», ըստ որի՝ Երևանի մետրոպոլիտենի գոյություն ունեցող դրենաժային թունելը պետք է հորատանցման եղանակով երկարացվի 930 մետրով:

Թեմայի այլ նորություններ