Ինչ է առաջարկել Լավրովը. հրապարակվել է ՌԴ ԱԳ նախարարի՝ ԼՂ բնակչության իրավունքներին առնչվող փաստաթուղթը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    67%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    99%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    98%
    7 կմ/ժ
  • Արարատ 15°C
    62%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    67%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    100%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    67%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    66%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24327
  • Դոլար = 387.646

Ինչ է առաջարկել Լավրովը. հրապարակվել է ՌԴ ԱԳ նախարարի՝ ԼՂ բնակչության իրավունքներին առնչվող փաստաթուղթը

Ինչ է առաջարկել Լավրովը. հրապարակվել է ՌԴ ԱԳ նախարարի՝ ԼՂ բնակչության իրավունքներին առնչվող փաստաթուղթը

ԼՂ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է փաստաթղթի պատճենը, որն առաջարկել Լավրովը հուլիսի 25-ին:

Պետրոսյանը նշել է, որ ստիպված է հրապարակել այն, որպեսզի հանրությունը հասկանա, թե ինչ է իրականում կատարվում:

«Այսօր Պուտինը հնարավորություն ունի ՄԱԿ-ի անվտանգության նիստին փոխել իր վերաբերմունքն ու պլանները…

Սպասենք»,-գրել է պաշտոնյան:

Նշենք, որ փաստաթղթի վերնագրում նշված է, որ այն ներկայացնում է Ադրբեջանի կազմում նախկին ԼՂԻՄ տարածքի հայ բնակչության իրավունքներն ու սկզբունքները:

Կետերի թվում ներառված են ԼՂ բնակչության իրավունքերը՝ առնչվող կրթությանը, կենսապայմաններին, գործունեությանն ու աշխատանքին, համակեցությանն ու պաշտոն զբաղցնելուն, ԼՂ բնակչության դավանանքին ու կրոնական ազատությանը, նրանց անշարժ և շարժական գույքի պահպանությանը:

Ստորև՝ հրապարակված փաստաթղթերի լուսանկարները:

Հայ բնակչության անվտանգության և իրավունքների ապահովման հիմնական սկզբունքներն ու պարամետրերը Ադրբեջանական ԽՍՀ-ի նախկին ԼՂԻՄ-ի տարածքում՝ համապատասխան Ադրբեջանի Հանրապետության օրենսդրության

  1. Հավասարություն օրենքի առաջ և հավասար իրավական ապահովություն։ Էթնիկ, լեզվական կամ կրոնական և այլ պատճառներով խտրականության բացառում։
  2. Բռնի/ոչ կամավոր կերպով հայ բնակչության տեղահանման անթույլատրելիություն՝ իրենց բնակության կոմպակտ վայրից։
  3. Տեղական իշխանություններում և զինված խմբավորումներում մասնակցած լինելու պատրվակով հայ բնակչության հալածանքների, պատժի և իրավունքների ցանկացած սահմանափակման օրենսդրական արգելք՝ բացառությամբ ռազմական հանցագործությունների համար դատարանով մեղավոր ճանաչված անձանց:
  4. Ադրբեջանի Հանրապետության հանրապետական, շրջանային և տեղական մարմիններում օրենսդիր, դատական և գործադիր իշխանության՝ այդ թվում ոստիկանության և դատախազական մարմիններում հայ բնակչության համամասնական ներկայացվածություն:
  5. Հանրապետական, շրջանային և տեղական մակարդակներում հայ բնակչությանը վերաբերող որոշումների մշակման և ընդունման մասնակցություն: 
  6. Ադրբեջաներենի հետ միասին հայերենի ազատ օգտագործում պետական հաստատություններում՝ այդ թվում պաշտոնական գրություններում և գրասենյակային աշխատանքներում, ինչպես նաև կոմպակտ հայ բնակչություն ունեցող բնակավայրերում ճանապարհային նշանների, պաստառների, հայտարարությունների տեղադրում հայերենով։
  7. Հայ բնակչության սեփականության՝ ներառյալ անշարժ գույքի և հողակտորների անձեռնմխելիություն:
  8. Հասարակական կազմակերպությունների հիմնում և նրանց անարգել գործելու ապահովում:
  9. Հայ բնակչության համար ապահովել իրենց կրոնի ազատ դավանանքի համար անհրաժեշտ պայմաններ, ինչպես նաև կրոնական հաստատությունների և կազմակերպությունների գործունակության ապահովման համար պայմանների ստեղծում։ Նրանց սեփականության անձեռնմխելիություն։
  10. Հայկական մշակույթի, ազգային ինքնատիպության՝ այդ թվում պատմամշակութային ժառանգության պահպանում և հայերենով զանգվածային տեղեկատվական միջոցների զարգացում։
  11. Նախադպրոցական, դպրոցական, միջին և բարձրագույն կրթության ապահովում հայերեն լեզվով՝ պետական և մասնավոր կրթական հաստատություններում։
  12. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև առանձին համաձայնագրի հիման վրա նախկին Ադրբեջանական ԽՍՀ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Հայաստանի Հանրապետության հայ բնակչության միջև սերտ մշակութային, կրթական, գիտական, մեդիա, սպորտային և հումանիտար այլ շփումների ապահովում:
  13. Հայ բնակչության կողմից սահմանից այն կողմ ազատ և խաղաղ կապերի հաստատում և պահպանում այլ պետությունների տարածքում օրինական կերպով գտնվող անձանց հետ՝ մասնավորապես այն անձանց, ում հետ նրանք ունեն ընդհանուր էթնիկ, մշակութային, լեզվական և կրոնական ինքնություն կամ ընդհանուր մշակութային ժառանգություն։
  14. Հայ բնակչության կողմից դրսից տնտեսական և հումանիտար օգնության անխոչընդոտ ստացում:

Թեմայի այլ նորություններ