«Իմ Քայլը» հիմնադրամը Վանաձորում մաքրապատման միջոցառում է անցկացնելու
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    67%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    99%
    7 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    98%
    8 կմ/ժ
  • Արարատ 16°C
    60%
    3 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    10 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    67%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    98%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    67%
    6 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    73%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24327
  • Դոլար = 387.646

«Իմ Քայլը» հիմնադրամը Վանաձորում մաքրապատման միջոցառում է անցկացնելու

«Իմ Քայլը» հիմնադրամը Վանաձորում մաքրապատման միջոցառում է անցկացնելու

ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ, Անկախության տոնին ընդառաջ` սեպտեմբերի 19-ին, Վանաձոր համայնքում` Վանաձոր գետի ափամերձ հանգստյան գոտում, «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագրի շրջանակներում անցկացնելու է մաքրապատման միջոցառում:
 
«Ակնկալում ենք համայնքի ներկայացուցիչների ակտիվ մասնակցություն: Միջոցառման նպատակն է մասնակիցներին ցույց տալ, որ մենք ենք պատասխանատու մեր գոյացրած ու շրջակա միջավայր նետած աղբի համար և մենք ենք ձևավորում մաքուր միջավայրը», - նշում է ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի բնապահպանական ծրագրերի համակարգող Դավիթ Շինդյանը։
 
#մաքրապատում - Հավաքված աղբից պլաստիկը կառանձնացվի և կուղարկվի վերամշակող կազմակերպությանը, իսկ մնացած աղբը կտեղափոխվի աղբավայր։
 
Միջոցառման ընթացքում համայնքի երիտասարդները կսովորեն, որ անձնական նախաձեռնություն ցուցաբերելով՝ իրենք կարող են զգալի փոփոխություն առաջացնել իրենց համայնքում: Միջոցառումը մասնակիցներին կտա գործնական փորձ` նմանատիպ նախագծեր այլ բնակավայրերում իրականացնելու համար: Մասնակիցները կբաժանվեն մի քանի խմբերի, և մաքրապատման աշխատանքները կիրականացվեն խաղ-մրցույթի ձևաչափով։ Թիմային աշխատանքն այս միջոցառման հաջողության գրավականն է: Հաղթող թիմը կստանա խրախուսական նվերներ, մյուս մասնակիցներն նույնպես անմասն չեն մնա՝ կստանան հուշանվերներ:
 
#ճամբարում - Մասնակիցները սեպտեմբերի 19-ին, ժամը 10:30-ից հավաքվում են Վանաձորի «Արմենիա» առողջարանի տարածքում: Մասնակիցները բաժանվելու են չորս խմբերի՝ յուրաքանչյուրն ունենալու է իր ավագը, որը համակարգելու է թիմի աշխատանքները:
 
Ճաշի ընդմիջումից հետո բնապահպանական թեմայով սեմինար կանցկացվի, որի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Կոշտ կենցաղային թափոնների կառավարման բաժնի պետ Սերգեյ Սարուխանյանը կներկայացնի թափոնների կառավարման ոլորտում իրականացվող քաղաքականությունը և պետության տեսլականը։ «Կենաց ծառ» կազմակերպության մասնագետներ Մարիա Անթանոսյանը և Լևոն Հարությունյանը կներկայացնեն թափոնների կառավարման, ինչպես նաև բնական միջավայրի և կենսաբազմազանության վրա աղբի ազդեցության մասին տեղեկություններ։
 
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
 
Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ ձևաթուղթը. shorturl.at/ejlKO
 
Տեղեկություն - Հիմնադրամը տևական ժամանակ է իրականացնում է «Հայաստանն առանց պլաստիկ թափոնի» ծրագիրը, որի նպատակն է մեկանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակները փոխարինել բազմակի օգտագործման տոպրակներով՝ հասարակության շրջանում վարքագծային փոփոխություններ իրականացնելով, որը կհանգեցնի պլաստիկի սպառման մշակույթի փոփոխության: Ծրագիրն ունի հետևյալ երկու բաղադրիչները՝ վարքաբանական էքսպերիմենտ և իրազեկվածության բարձրացման արշավ:
 
Ծրագիրը ֆինանսավորվում է ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի, ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի և ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի կողմից:
 
Արտակարգ իրավիճակի դրությամբ (COVID-19) պայմանավորված` Ծրագրի «Իրազեկվածության բարձրացման արշավ» բաղադրիչում եղել են փոփոխություններ. մարզային դպրոցներում իրականացվելիք միջոցառումները փոխարինվել են սոցիալական մեդիայում առցանց արշավով, իսկ բազմակի օգտագործման տոպրակները և տպագրական նյութերը պարենային փաթեթների և պլանշետների հետ միասին բաժանվել են դեռահասներին։
 

Թեմայի այլ նորություններ