Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, Երևան քաղաքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը ցերեկը կլինի 33-ից 35 աստիճան, երեկոյան 28-ից 30, գիշերը 19-ից 21 աստիճան։
Հանրապետության տարածքում՝
Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: