Հյուսիս-հարավ ճանապարհի դեռ 5-6 տոկոսն է կառուցված. նախարարը վստահեցնում է՝ վերջին տարիներին ակտիվություն կա
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    11 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    1 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    3 կմ/ժ
  • Արարատ 12°C
    69%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    91%
    3 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    11 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    72%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Հյուսիս-հարավ ճանապարհի դեռ 5-6 տոկոսն է կառուցված. նախարարը վստահեցնում է՝ վերջին տարիներին ակտիվություն կա

Հյուսիս-հարավ ճանապարհի դեռ 5-6 տոկոսն է կառուցված. նախարարը վստահեցնում է՝ վերջին տարիներին ակտիվություն կա

Հյուսիս-հարավ ճանապարհի դեռ միայն 5- տոկոսն է կառուցված, սակայն վերջին տարիներին ակտիվ աշխատանքներ են ընթանում: Այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

«Հյուսիս-հարավի հետ կապված մեծ խնդիր ունենք: Մեծ խնդիրը հետևյալն է, որ տարիներ անց այսքան քննարկված, այդքան կարևոր Հյուսիս-հարավ ճանապարհի դեռ 5-6 տոկոսն է կառուցված: Սա վատ լուրն էր: Լավ լուրն էլ այն է, որ վերջին 2-3 տարիների ընթացքում բավականին ակտիվ աշխատանք կա տարբեր տրանշների հատվածում, մասնավորապես, նախորդ տարի մեզ հաջողվեց 50 կմ ասֆալտապատել, որը վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշն էր»,-ասաց Սանոսյանը:

Նախարարի կարծիքով՝ այս տարի այդ ցուցանիշը կգերազանցեն, որոշակի դրական միտում կա, առաջ եկած մի շարք խնդիրներ ոչ ամբողջովին, բայց՝ հաղթահարված են, դրական  միտումով առաջ են գնում:

«Վարկային միջոցներ, միջազգային ծրագրեր, տարբեր նորմատիվային հարցեր կան, և երբեմն գործընթացներ կան, որոնք ձգձգվում, հետաձգվում են: Դա է լինում պատճառը, որ այսպիսի կատարողականներ ենք ունենում: Բայց մենք, տեսնելով, որ նման պատկեր կա, վերաբաշխումներով փորձում ենք կարգավորել, մինչև այս ծրագրերն առաջ կգնան»,-ընդգծեց Գնել Սանոսյանը:

Թեմայի այլ նորություններ