Հունիսի 15-ից կանոնավոր լաստանավային հաղորդակցությունը պետք է սկսի աշխատել ըստ պլանավորածի. Վահան Քերոբյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    6 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    100%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    95%
    2 կմ/ժ
  • Արարատ 11°C
    72%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    1 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    69%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Հունիսի 15-ից կանոնավոր լաստանավային հաղորդակցությունը պետք է սկսի աշխատել ըստ պլանավորածի. Վահան Քերոբյան

Հունիսի 15-ից կանոնավոր լաստանավային հաղորդակցությունը պետք է սկսի աշխատել ըստ պլանավորածի. Վահան Քերոբյան

Լարսի հետ կապված խնդիրը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գնահատում է խիստ ծանր: Այս մասին նա խոսեց ԱԺ տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:

«Մենք շարունակում ենք աշխատանքները ռուս և վրացի գործընկերների հետ, որ հնարավորինս արագ վերադառնանք նորմալ աշխատանքային ռեժիմի: Հունիսի 11-ին ռուս գործընկերների հետ հանդիպելու ենք հենց Լարսի անցակետում, որպեսզի տեղում հասկանանք, թե ինչպես կարող ենք արագացնել: Ռուս գործընկերները հավատացնում են, որ հնարավորինս մեծ արագությամբ իրականացվում են մաքսային գործողությունները, բայց մենք տեսնում ենք, որ խնդիրը սկզբունքային առումով դեռ չի լուծվել, մեր բեռնափոխադրողները՝ արտահանողներն ու ներմուծողները, խոշոր վնասներ են կրում»,- ասաց Քերոբյանը:

Ինչ վերաբերում է լաստանավային փոխադրումներին, ապա Քերոբյանը նշեց.

«Այս պահին մեր աշխատանքը գործարկելու համար մնացել է ընդամենը մի խնդիր լուծելու, դա Վրաստանի կառավարության թույլտվությունն է՝ իրենց նավահանգիստներից օգտվելու առումով: Ըստ մեր պլանավորածի՝ հունիսի 15-ից պետք է կանոնավոր լաստանավային հաղորդակցությունը սկսի աշխատել»:

Թեմայի այլ նորություններ