Հունիսի 1-ին Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամների փոխարեն հանդես կգան Երևանի դպրոցների 9-րդ դասարանների աշակերտները
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    93%
    4 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    94%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    95%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    70%
    6 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    93%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    93%
    4 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    67%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    95%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Հունիսի 1-ին Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամների փոխարեն հանդես կգան Երևանի դպրոցների 9-րդ դասարանների աշակերտները

Հունիսի 1-ին Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամների փոխարեն հանդես կգան Երևանի դպրոցների 9-րդ դասարանների աշակերտները

2022թ. հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության նախաձեռնությամբ կիրականացվի «Քաղաքապետը` երեխաների համար» խորագրով միջոցառում՝ Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստ, որը կանցկացվի Երևանի քաղաքապետի կողմից, և ավագանու անդամների փոխարեն հանդես կգան Երևանի դպրոցների 9-րդ դասարանների աշակերտները:

Ինչպես նշված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում, միջոցառմանը մասնակցելու համար Երևանի 9-րդ դասարանի աշակերտը պետք է պատրաստի զեկույց, որում կներկայացնի Երևանի միջավայրի հարմարեցման կամ մատչելիության, կամ կրթության, կամ քաղաքի արտաքին ձևավորման, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ թեմաներ:

Զեկույցին ներկայացվող պահանջներն են.

զեկույցը պետք է ունենա հետևյալ կառուցվածքը.

ներածական մաս (հիմնախնդրի նկարագրություն, նպատակ, խնդիրներ),

հիմնախնդրին առնչվող առկա իրավիճակը, պատճառներն ու հետևանքները,

խնդրի առաջարկվող լուծումը և ակնկալվող արդյունքը,

զեկույցը պետք է լինի հայերեն և առավելագույնը 300 բառ ծավալով (չգերազանցի 1 էջը):

Հավաքված բոլոր զեկույցներից Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում ձևավորված բազմամասնագիտական աշխատանքային խումբը կընտրի լավագույն 64 զեկույցները ներկայացրած աշակերտներին, որոնք կհրավիրվեն մասնակցելու ավագանու նիստին:

Քաղաքապետարանի գործող ավագանու անդամներից, ինչպես նաև հրավիրված այլ փորձագետների կողմից կգնահատվեն ներկայացված զեկույցները, և առավելագույն միավորներ ստացած զեկույցների հեղինակները հնարավորություն կունենան իրենց զեկույցը ներկայացնել երեխաների մասնակցությամբ իրականացվող ավագանու նիստին:

Մասնակցության համար զեկույցը պետք է ներկայացնել մինչև ս.թ. մայիսի 20-ի օրվա ավարտը՝ լրացնելով հայտի ձևաթղթի բոլոր դաշտերը`

Կդիտարկվեն միայն այն զեկույցները, որոնք կհամապատասխանեն ներկայացված բոլոր չափանիշներին:

Թեմայի այլ նորություններ