Հրդեհ Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում. նախնական տվյալներով կա 2 զոհ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    62%
    2 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    63%
    6 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    72%
    3 կմ/ժ
  • Արարատ 14°C
    50%
    6 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    83%
    8 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    62%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    60%
    22 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    62%
    2 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    57%
    12 կմ/ժ
  • Արցախ 12°C
    83%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24687
  • Դոլար = 387.692

Հրդեհ Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում. նախնական տվյալներով կա 2 զոհ

Հրդեհ Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում. նախնական տվյալներով կա 2 զոհ

ԱՆ մամուլի խոսնակ Ա. Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․

Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով կա առնվազն 2 զոհ:

Տարբեր աստիճանի այրվածքներով 4 քաղաքացի տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն` վերակենդանացման բաժանմունք: Այս պահին իրականացվում են հակաշոկային առաջին օգնության միջոցառումներ: Պացիենտների վիճակը կայունացնելուց հետո վերջիններս կտեղափոխվեն Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ ԱԻՆ լրատվության բաժնից՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով․ վնասվել են մեկ ապակյա տարրա (30 տոննա), մեկ կառ և 30 գծամետր տախտակամած: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։44-ին, մարվել՝ 13:12-ին: Կան երկու զոհ և չորս տուժած, վերջիններս տեղափոխվել են Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Թեմայի այլ նորություններ