Հրայր Հովակիմյանին շնորհված Ազգային հերոսի կոչումը նաև նրա փրկած երեխաների ու նրանց ընտանիքների երախտագիտության խոսքն է մեր մեծ հայրենակցին․ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել վաստակաշատ բժշկի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    95%
    2 կմ/ժ
  • Արարատ 10°C
    74%
    8 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    1 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    87%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    69%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Հրայր Հովակիմյանին շնորհված Ազգային հերոսի կոչումը նաև նրա փրկած երեխաների ու նրանց ընտանիքների երախտագիտության խոսքն է մեր մեծ հայրենակցին․ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել վաստակաշատ բժշկի հետ

Հրայր Հովակիմյանին շնորհված Ազգային հերոսի կոչումը նաև նրա փրկած երեխաների ու նրանց ընտանիքների երախտագիտության խոսքն է մեր մեծ հայրենակցին․ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել վաստակաշատ բժշկի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել օրերս Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսի կոչմանն արժանացած և Հայրենիքի շքանշանով պարգևատրված վաստակաշատ բժիշկ, սրտային վիրաբույժ Հրայր Հովակիմյանի հետ: Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ Նախագահի աշխատակազմի լրատվության բաժնից։ Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․

Խորհրդանշական համարելով, որ Հրայր Հովակիմյանն առաջին բժիշկն է, որն արժանանում է Ազգային հերոսի կոչման, նախագահ Սարգսյանը շնորհավորել է մեծահամբավ բժշկին և մաղթել առողջություն ու նորանոր հաջողություններ: Նախագահը բարձր է գնահատել Հրայր Հովակիմյանի մատուցած ծառայությունները հայրենիքին ու ժողովրդին և նրա՝ որպես սրտային վիրաբույժի մասնագիտական-մարդասիրական նվիրյալ աշխատանքը, որի արդյունքում փրկվել են բազմաթիվ կյանքեր:

Հանրապետության նախագահը հիշարժան է համարել շուրջ երեք տասնամյակ առաջ Հրայր Հովակիմյանի գալուստը Հայաստան. նրա մասնակցությամբ 1993թ. Երևանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում մանկական սրտային վիրաբուժության բաժանմունքի, իսկ 1996թ.՝ մեծահասակների սրտային վիրաբուժության բաժանմունքի բացումը: Հայաստանում բժիշկ Հովակիմյանի գործունեության շնորհիվ երկրորդ կյանք են ստացել բազմաթիվ երեխաներ: Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հրայր Հովակիմյանին շնորհված Հայաստանի Ազգային հերոսի կոչումը նաև այդ երեխաների ու նրանց ընտանիքների երախտագիտության խոսքն է մեր մեծ հայրենակցին:

Տաղանդաշատ բժիշկն ասել է, որ այսօր իր հիմնական նպատակն է գիտելիքների ու փորձի փոխանցումը երիտասարդ սերնդին, որպեսզի երիտասարդ, կիրթ, հմուտ մասնագետների շնորհիվ ապահովվեն բաժանմունքի շարունակական զարգացումն ու հաջողությունները: Մեր հայրենակիցների և անձամբ իր անունից շնորհակալություն հայտնելով բժիշկ Հովակիմյանին հայրենանվեր գործունեության ու մարդասիրության համար՝ Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավորություն կունենա Երևանում հանդիպել նրան և հանձնել հայրենիքի բարձրագույն պարգևը: 

Թեմայի այլ նորություններ