Հպարտ եմ, որ Չեխիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. Չեխիայի Սենատի փոխնախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    44%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 13°C
    53%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    70%
    3 կմ/ժ
  • Արարատ 16°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    79%
    9 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    44%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    55%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    44%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    54%
    12 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24687
  • Դոլար = 387.692

Հպարտ եմ, որ Չեխիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. Չեխիայի Սենատի փոխնախագահ

Հպարտ եմ, որ Չեխիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. Չեխիայի Սենատի փոխնախագահ

Երեկ Հայաստան ժամանած Չեխիայի խորհրդարանի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկան եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներն Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի եւ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանի ուղեկցությամբ մայիսի 18-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Չեխ եւ հայ օրենսդիրները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը:

Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնը հավաստող վավերագրերին եւ փաստաթղթերին:

Շրջայցից հետո Չեխիայի Սենատի փոխնախագահն ասել է. «Առաջին անգամ եմ Հայաստանում: Թանգարան այցելելուց հետո ավելի հպարտ եմ, որ Չեխիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Խորհուրդ կտամ մյուս պետություններին նույնպես ճանաչել այն, քանի որ հայ ժողովրդի հանդեպ ավելի քան 100 տարի առաջ կատարվածը միջազգային խնդիր է: Ցավոք, նման ոճրագործություններն աշխարհում դեռեւս շարունակվում են եւ պետք է համատեղ ուժերով պայքարել դրանց դեմ»:

Այցի ավարտին Յիրժի Ռուժիչկան գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Նշենք, որ պատվիրակության կազմում են Չեխիայի Սենատի մեդիայի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վացլավ Խալոուպեկը, փոխնախագահ Դավիդ Սմոլյակը եւ հանձնաժողովի անդամ Մարեկ Հիլշերը:

Թեմայի այլ նորություններ