ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը կմասնակցի «Կովկաս-2020» զորավարժությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    67%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    99%
    7 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    98%
    8 կմ/ժ
  • Արարատ 16°C
    60%
    3 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    10 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    67%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    98%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    67%
    6 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    73%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24305
  • Դոլար = 387.646

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը կմասնակցի «Կովկաս-2020» զորավարժությանը

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը կմասնակցի «Կովկաս-2020» զորավարժությանը

Սեպտեմբերի 21-26-ը Ռուսաստանի Դաշնությունում` «Կապուստին Յար» զորավարժադաշտում (ք. Վոլգոգրադ) անցկացվելիք «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանն ու նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով ՌԴ է մեկնել ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումը:

Զորքերի (ուժերի) խմբավորման կազմում զորավարժության համատեղ գործողությունների իրականացման համար հրավիրված են Հայաստանի, Բելառուսի, Չինաստանի, Մյանմայի, Իրանի և Պակիստանի ստորաբաժանումները՝ մոտ 1000 զինծառայող:

Ռազմավարական զորավարժությանը դիտորդի կարգավիճակով կմասնակցեն Ադրբեջանի, Ինդոնեզիայի, Ղազախստանի, Տաջիկստանի և Շրի-Լանկայի ներկայացուցիչները:

Ընդհանուր առմամբ, «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավված է շուրջ 80 հազար զինծառայող (այդ թվում՝ մարտական, թիկունքային և տեխնիկական ապահովման, ՀՕՊ, ռազմածովային ուժերի և հատուկ զորքերի միավորումներ ու զորամասեր):

Զորավարժությանն ընդգրկված են մինչև 250 տանկ, մինչև 450 հետևակի մարտական մեքենաներ և զրահատեխնիկա, մինչև 200 հրետանային և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:

 

Թեմայի այլ նորություններ