ՀՀ Զինված ուժերի 3-րդ և 4-րդ զորամիավորումներին ենթակա զորամասերում մեկնարկել է ուսումնական փուլը, անցկացվել է մարտավարաշարային պարապմունք և դասախոսություն (լուսանկարներ)
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    95%
    2 կմ/ժ
  • Արարատ 10°C
    74%
    8 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    1 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    6 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    69%
    9 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

ՀՀ Զինված ուժերի 3-րդ և 4-րդ զորամիավորումներին ենթակա զորամասերում մեկնարկել է ուսումնական փուլը, անցկացվել է մարտավարաշարային պարապմունք և դասախոսություն (լուսանկարներ)

ՀՀ Զինված ուժերի 3-րդ և 4-րդ զորամիավորումներին ենթակա զորամասերում մեկնարկել է ուսումնական փուլը, անցկացվել է մարտավարաշարային պարապմունք և դասախոսություն (լուսանկարներ)

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ ՊՆ լրատվության բաժնից՝ պատրաստության պլանի համաձայն 3-րդ զորամիավորումում մեկնարկել է երկրորդ կիսամյակի ուսումնական փուլը։ Զորամասերում վերսկսվել են տեսական և գործնական պարապմունքները, որոնք միտված են կատարելագործելու զինծառայողների մարտավարամասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։

Օգոստոսի 19-ից 20-ը 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերում անցկացվել են մարտավարաշարային պարապմունքներ։ Զորամիավորման հրամանատարի տեղակալների, ծառայությունների պետերի գլխավորությամբ ստեղծվել են աշխատանքային խմբեր և մեկնել զորամասեր: Ստուգվել է ստորաբաժանումների փոխգործակցությունը, զինծառայողների պատրաստվածությունն ու մարտական պատրաստականությունը։ Վերադաս հրամանատարությունը նշել է թերությունները, տրվել են դրանք շտկելու համապատասխան հրահանգներ։

4-րդ զորամիավորման ավագ գնդերեց Տեր Գալուստ քահանա Սահակյանը դասախոսություն է անցկացրել կին զինծառայողների համար։ ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության գնդերեցը զինծառայողներին Աստվածաշունչ է բաժանել:

Թեմայի այլ նորություններ