ՀՀ վարչապետը հյուրընկալել է մեծանուն ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին և ՄՀՄԻ տնօրեն Գրիգորի Տրուբնիկովին
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    71%
    2 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    82%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    59%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    93%
    7 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    71%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    76%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    71%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    61%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    95%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

ՀՀ վարչապետը հյուրընկալել է մեծանուն ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին և ՄՀՄԻ տնօրեն Գրիգորի Տրուբնիկովին

ՀՀ վարչապետը հյուրընկալել է մեծանուն ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին և ՄՀՄԻ տնօրեն Գրիգորի Տրուբնիկովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է մեծանուն ֆիզիկոս, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին և ՄՀՄԻ տնօրեն, ակադեմիկոս Գրիգորի Տրուբնիկովին:

Վարչապետը ողջունել է նրանց այցը Հայաստան և նշել, որ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը, որի անդամ է նաև ՀՀ գիտության կոմիտեն, լավ հարթակ է՝ զարգացնելու միջազգային համագործակցությունը, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է օժանդակել գիտության բնագավառում երկկողմ փոխգործակցության հետագա զարգացմանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը:

Դիմելով Յուրի Հովհաննիսյանին՝ վարչապետը նշել է. «Ուրախ եմ, որ ամուր կապ եք պահպանում Հայաստանի և տեղի գործընկերների հետ, ունեք նորանոր գաղափարներ և հաջողությամբ շարունակում եք գիտական գործունեությունը»: 

Կառավարության ղեկավարը մեծանուն գիտնականին մաղթել է քաջառողջություն:

Յուրի Հովհաննիսյանը և Գրիգորի Տրուբնիկովը ներկայացրել են Հայաստան այցի մանրամասները և գիտության բնագավառում նոր ծրագրերի իրականացման, մասնավորապես, ԵՊՀ-ում և Երևանի այլ բուհերում գիտական նոր կենտրոնների հիմնմանն ուղղված քայլերը:

Յուրի Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ գիտության բնագավառում մեր երկիրն ունի լավ հնարավորություններ և հավելել, որ իր փորձով շարունակելու է նպաստել ոլորտի առաջընթացին:

Հանդիպմանը քննարկվել են Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի շրջանակում երիտասարդ գիտնականներին նոր ծրագրերում ներգրավվելուն վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ վերջին շրջանում ՀՀ կառավարությունը գիտությանը հատկացվող բյուջեն ավելացրել է 82 տոկոսով, գիտնականների աշխատավարձերը՝ 40-160 տոկոսով: Վարչապետն ընդգծել է, որ գիտության զարգացումը ՀՀ կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն և այն շարունակելու է գտնվել պետության ուշադրության կենտրոնում:

Թեմայի այլ նորություններ