ՀՀ վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորմանը վերաբերող հարցեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 6°C
    93%
    0 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    87%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    88%
    5 կմ/ժ
  • Արարատ 7°C
    64%
    9 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    95%
    2 կմ/ժ
  • Արմավիր 7°C
    93%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    91%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 5°C
    93%
    2 կմ/ժ
  • Կոտայք 3°C
    74%
    5 կմ/ժ
  • Արցախ 10°C
    93%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

ՀՀ վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորմանը վերաբերող հարցեր

ՀՀ վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորմանը վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին:  

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, վարչապետը կարևորել է ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցության հետևողական զարգացումը և հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության օրակարգի շարունակական առաջմղումը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ վարչակազմի օժանդակությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում և հավելել, որ այդ օրակարգի իրացումը ՀՀ կառավարության համար ռազմավարություն է ու առաջնահերթություն: Միաժամանակ, վարչապետը կարևորել է ԱՄՆ ջանքերը՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման նպատակով:

Իր հերթին, Էրիկա Օլսոնը նշել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է արդյունավետ համագործակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ և նշել, որ իր երկրի կառավարությունը մեծապես կարևորում է ՀՀ-ի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը, այդ թվում՝ տնտեսության ոլորտում:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորմանը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:

Թեմայի այլ նորություններ