«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցանակաբաշխությունը | ՈՒՂԻՂ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    13 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    97%
    2 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    95%
    2 կմ/ժ
  • Արարատ 11°C
    72%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    93%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    69%
    10 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցանակաբաշխությունը | ՈՒՂԻՂ

Հանրապետությունում հեծանվային սպորտի ու առողջ ապրելակերպի  մասսայականացման, բնակչության  շրջանում  ֆիզկուլտուրայի  ու  սպորտի  քարոզչության  ապահովման   և   հեծանվային  սպորտի  դերի  բարձրացման  նպատակով  մայիսի 28-ին անցկացվեց «ՀՀ  Վարչապետի  գավաթ»  սիրողական  խճուղային հեծանվավազքի  երկրորդ մրցաշարը:

Մրցաշարը տեղի ունեցավ ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում, իսկ մրցատարածությունը ձգվեց 40 կմ:

Մրցաշարն անցկացվեց երկու տարիքային խմբով՝ 18-ից 35 տարեկան կանայք (առաջին խումբ) և 18-ից 40 տարեկան տղամարդիկ, ինչպես նաև 36-ից բարձր կանայք և 41 տարեկանից բարձր տղամարդիկ (երկրորդ խումբ): Առաջին խմբի (18-40 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ) լավագույն եռյակում ընդգրկվեցին՝ 1. Պավել Ստեփանյանը, 2. Սերգեյ Պողոսյանը, 3. Անանիա Ոսկանյանը. 1. Նարե Ղարիբյանը, 2.Անի Սարգսյանը, 3. Լիլիթ Հարությունյանը, իսկ երկրորդ խմբի (36-ից բարձր կանայք, 41-ից բարձր տղամարդիկ) լավագույն եռյակում՝ 1. Սամվել Հովհաննիսյանը, 2. Վազգեն Ղուլիջանյանը, 3. Արմեն Գևորգյանը. 1.Ռուզաննա Հովասափյանը, 2. Լիլիթ Արարատյանը, 3. Սեդա Ազատյանը:

Հաղթողներին պարգևատրեցին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

««Վարչապետի գավաթ» մրցաշարն ի սկզբանե մտածված է անցկացնել մեր պետականության համար կարևոր նշանակություն ունեցող օրերին: Ուզում եմ իսկապես շնորհավորել բոլորիս, քանի որ այս մրցաշարերը կայանում են, և մենք տեսնում ենք, որ ամեն տարի մասնակիցների աճ կա: Բոլոր մրցաշարերը լինելու են ավանդական: Եվ պիտի հույս ունենանք, որ այս մրցաշարերը կնպաստեն, որ մեր երկրում ավելի շատ մարդիկ զբաղվեն սպորտով, առողջ ապրելակերպը դառնա կենսակերպ: Հեծանվասպորտը կարող է առողջարար այլընտրանք լինել: Մեր  նպատակն առողջ ապրելակերպը խթանելն է»-ասաց ՀՀ Վարչապետը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ այս կերպ՝ մասսայական սպորտի միջոցով ձևավորվում է նոր մշակույթ: «Մենք անում ենք հնարավորը, որ առողջ ապրելակերպը ոչ թե ձևական բնույթ կրի, այլ մտնի կենցաղ, որպեսզի մարդիկ քայլեն, որպեսզի հեծանիվ քշեն և պարզապես առողջ ապրեն»,-ասաց Գիլոյանը:

Դրամական մրցանակներ ստացան 1-ին և 2-րդ տարիքային խմբերի 1-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցները. 1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ, 4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ, 5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ, 6-10-րդ տեղեր՝ 75.000 ՀՀ դրամ, 11-20-րդ տեղեր՝ 50.000 ՀՀ դրամ:

«ՀՀ  Վարչապետի  գավաթ»  սիրողական  խճուղային հեծանվավազքի մրցաշարն անցկացվում է արդեն երկրորդ անգամ: Այս տարի կազմակերպիչները ստացել են 365 մասնակցության հայտ: Մրցաշարի ընթացքում առաջին անգամ իրականացվեց դոպինգ-ստուգում՝ WADA-ի կանոնների համաձայն: Վերջնարկից հետո երկու տարիքային խմբերում հաղթող մասնակիցները, ինչպես նաև այլ մասնակից վիճակահանությամբ տեղում ենթարկվեցին դոպինգ-ստուգման:

Թեմայի այլ նորություններ