ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    58%
    11 կմ/ժ
  • Լոռի 15°C
    45%
    17 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 18°C
    38%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    74%
    12 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    51%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    83%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24463
  • Դոլար = 387.692

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն  Դեբորա Գրիզերի  հետ

Հեռավար հանդիպմանը մասնակցել են առաքելության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանը, ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի պատասխանատուներ։
 
Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Դեբորա Գրիզերին՝ Հայաստանի համար առաջնահերթ համարվող բարեփոխումներին աջակցելու և արդյունավետ համագործակցության համար՝ հաջողություն մաղթելով հետագա գործունեության ընթացքում։
 
«ԱՄՆ ՄԶԳ-ի հետ մեր համագործակցության շրջանակը շատ լայն է։ Բոլոր այն ծրագրերի ուղղությամբ, որոնք ընդգրկված են եղել մեր օրակարգում, հսկայածավալ աշխատանք է կատարվել, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Հույս ունեմ, որ առաջիկայում ևս մեր համագործակցությունը նույնքան արդյունավետ կլինի»,-նշել է Ս․Պապիկյանը՝ ողջունելով Դեյիդ Հոֆմանին, ով առաջիկա տարիներին կղեկավարի առաքելության աշխատանքները Հայաստանում։
 
Դեբորա Գրիզերն իր հերթին նույնպես շնորհակալություն է հայտնել նախարարին և իր թիմին՝ ձևավորված փոխվստահության մթնոլորտի, համատեղ աշխատանքում առաջնորդության և ցուցաբերված աջակցության համար։
 
«Այս չորս տարիներն անձամբ ինձ համար և նաև մասնագիտական տեսակետից շատ հագեցած տարիներ են եղել։ Թավշյա հեղափոխությունից հետո ԱՄՆ կառավարությունը որոշեց ընդլայնել համագործակցությունը բարեփոխումներ որդեգրած նոր կառավարության հետ՝ ավելացնելով բյուջեն և աջակցելով երկրում ընթացող ժողովրդավարական և տնտեսական բարեխումներին»,-ասել է Դեբորա Գրիզերը։
 
Վերջինս արդյունավետ է համարել ՏԻՄ կարողությունների հզորացման, էներգետիկայի, ջրային կառավարման և մի շարք այլ ոլորտներում իրականացված ծրագրերը։
 
«2021 թվականը մեզ համար լինելու է մեր ոլորտին առնչվող, մասնավորապես, ՏԻ ոլորտին առնչվող ամենամեծ բարեփոխումների փուլը։ Խոսքը վերաբերում է վարչատարածքային բարեփոխումներին, համայնքների միավորման գործընթացին։ Արդեն իսկ կատարված բարեփոխումներում շատ էական է ԱՄՆ ՄԶԳ դերը »,-նշել է նախարարը՝ հույս հայտնելով, որ հետագա տարիներին ևս աջակցությունը շարունակական կլինի։
 
Հանդիպմանը քննարկվել է նախարարության համակարգման որոտներում ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը և տարբեր բնագավառներում համագործակցության հնարավորությունները։
 

Թեմայի այլ նորություններ