ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի մամուլի ասուլիսը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    54%
    9 կմ/ժ
  • Լոռի 16°C
    43%
    12 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    68%
    4 կմ/ժ
  • Արարատ 21°C
    34%
    9 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    74%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    30%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    48%
    23 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    30%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    41%
    11 կմ/ժ
  • Արցախ 14°C
    84%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24834
  • Դոլար = 387.692

ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի մամուլի ասուլիսը

ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի մամուլի ասուլիսը

Փոխնախարար Բալայանը պատասխանել է աշխարհազորի հասկացությանը, նպատակների, կառուցվածքի, ձևավորման կարգի, խաղաղ և պատերազմի ժամանակ աշխարհազորի պատրաստության և կիրառման, ենթակայության և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունների վերաբերյալ հարցերին։

Ասուլիսի ընթացքում Գաբրիել Բալայանը մանրամասն անդրադարձել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված օրենքի նախագծին: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը պարզաբանել է աշխարհազորի գործունեության հիմնական սկզբունքները, ստեղծման նպատակներն ու անհրաժեշտությունը, կտրականապես հերքել այն տեսակետը, թե նախագիծը ենթադրում է զինված մարդկանց առկայություն փողոցում:

«Համապատասխան ներգրավումը տեղի է ունենալու բացառապես մարտական գործողությունների, ռազմական սպառնալիքի անմիջական առկայության դեպքում: Զենք բաժանվելու է աշխարհազորում կցագրված քաղաքացիներին միայն այն պարագայում, երբ մարտական գործողություններ են սկսվում կոնկրետ վայրում կամ դրա սպառնալիք է առաջանում: Աշխարհազորում ներգրավված քաղաքացիներին ազատ շրջանառության զենք չի տրվելու, ինչը նշանակում է, որ քաղաքում զինված մարդիկ չեն շրջելու»,- շեշտել է Գաբրիել Բալայանը։

Աշխարհազորը կկազմակերպվի քաղաքացիների կամավորության և տարածքային սկզբունքով։ Այն կլինի զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայությամբ գործող ստորաբաժանումների համալիր և կգործի ըստ ՀՀ վարչատարածքային բաժանման՝ պայմանականորեն բաղկացած զորամիավորումներից և դրանց ենթակա բրիգադներից ու գումարտակներից։ Աշխարհազորում կներգրավվեն մինչև 70 տարեկան անձինք։ Հավաքագրման գործընթացը խաղաղ պայմաններում կամավոր բնույթ է կրելու, իսկ զորակոչվելուց հետո արդեն աշխարհազորայիններին կտրվի զինծառայողի կարգավիճակ` դրանից բխող սոցիալական երաշխիքներով։

Անդրադառնալով աշխարհազորի կազմավորման անհրաժեշտությանը, Գաբրիել Բալայանը նշել է. «Իրավիճակը տարածաշրջանում փոխվում է, և դրան պետք է արձագանքել։ Բացի այդ, կամավորականներին պետք է կազմակերպել` նրանց գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու համար։ Եվ այս նախաձեռնությունը նպատակ ունի կանոնակարգելու այդ գործընթացները»։

Փոխնախարարը շեշտել է, որ աշխարհազորի առաջարկվող մոդելը հայկական է, չնայած այլ երկրների փորձը, իհարկե, ուսումնասիրված է: Նախագծի համաձայն` մարտական գործողությունների դեպքում հրամանատարներ են դառնում համայնքների ղեկավարների և մարզպետերի տեղակալները: Նախատեսվում է նաև, որ այդ պաշտոնները կզբաղեցնեն պաշտոնաթող զինվորականներ: Աշխարհազորում ներգրավված կլինեն նաև կանայք` որևէ խտրականություն չի լինելու, սակայն առաջին փուլում նրանք մարտական գործողությունների չեն մասնակցի։

Թեմայի այլ նորություններ