ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    51%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    61%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    53%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    70%
    3 կմ/ժ
  • Արարատ 15°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    79%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    51%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    55%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    51%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    54%
    12 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24687
  • Դոլար = 387.692

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի հետ

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի հետ

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ ՊՆ լրատվության բաժնից՝ «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցաշարի, «Բանակ» միջազգային ռազմատեխնիկական ֆորումի և ցուցահանդեսի բացման արարողություններին, ինչպես նաև ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության և ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարների հետ բանակցություններին մասնակցելու նպատակով օգոստոսի 22-ին Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:

Օգոստոսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։

ՀՀ պաշտպանության նախարարն իր գործընկերոջը տեղեկացրել է հուլիսյան մարտական գործողություններից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության, ինչպես նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող օպերատիվ իրավիճակի մասին։ Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ որոշ պետությունների ագրեսիվ հռետորաբանությունը և իրականացվող ռազմական բնույթի քայլերը միտված են տարածաշրջանային իրավիճակի ապակայունացմանն ու ռազմականացմանը։

Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարը կարևորել է կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը բոլոր պետությունների կողմից։

Ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական դաշնակցային բնույթը, նախարարները քննարկել և պայմանավորվածություններ են ձեռք բերել ռազմական համագործակցության ուղղությամբ առաջիկա քայլերի շուրջ:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մերձմոսկովյան «Պատրիոտ» ավանում մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցաշարի և «Բանակ-2020» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, բացման արարողությունից հետո, զրուցել է բանակային խաղերի հայ մասնակիցների հետ և հաջողություններ մաղթել մրցույթներում:

Թեմայի այլ նորություններ