ՀՀ նախագահն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանն այցելեցին «Սինոփսիս Արմենիա»
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    58%
    11 կմ/ժ
  • Լոռի 15°C
    45%
    17 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    72%
    5 կմ/ժ
  • Արարատ 18°C
    38%
    6 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    74%
    12 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    51%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    6 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    83%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24463
  • Դոլար = 387.692

ՀՀ նախագահն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանն այցելեցին «Սինոփսիս Արմենիա»

ՀՀ նախագահն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանն այցելեցին «Սինոփսիս Արմենիա»

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ու բժշկագիտության ոլորտի Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանը հունիսի 13-ին  այցելեցին  «Սինոփսիս Արմենիա»: Նրանք շրջեցին ընկերությունում, ծանոթացան գործունեությանը, առաջիկա ծրագրերին, ապա մասնակցեցին ՏՏ ոլորտի, գիտության արդի մարտահրավերներին վերաբերող քննարկմանն ու պատասխանեցին ներկաների հարցերին:

 

Նա նշեց, որ Սփյուռքը ևս պետք է մասնակից լինի մեր կյանքի փոփոխությանը, քանի որ այն միայն օգնության օղակ կամ հնարավորություն չէ:

«Կարծում եմ լավագույն օրինակն է, թե ինչպես կարելի է գիտությամբ հայտնի դառնալ աշխարհում: Մենք ռեսուրսներ չունենք, բայց մենք կարող ենք մեր գիտելիքով աշխարհին ներկայանալի դառնալ և «Սինոփսիս»-ը դրա վառ օրինակներից մեկն է»,-ասաց նա:

Նոբելյան մրցանակի դափնեկիր, մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Փաթափությանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ իրեն զգում է ինչպես տանը:

«Մի օր ես սիրահարվեցի գիտությանը և կարող եմ ասել, որ եթե դու ինչ-որ բան ես անում, պետք է սիրես այն: Ես կարծում եմ, որ շատ լավ է, երբ զբաղվում ես նրանով, ինչը քեզ դուր է գալիս, և դա հենց հաջողության գրավականն է»,-ասաց նա:

«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը կարևոր համարեց, որ  այն մարդիկ,  ովքեր համաշխարհային ճանաչում են ունենում, չմոռանան նշել իրենց արմատների մասին, որ իրենք հայ են, մեծացել են հայկական ընտանիքում: «Առաջին անգամ հայ գիտնականն արժանանում է Նոբելյան մրցանակի, և ես չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ այս հաջողությունը մեր ազգային նվաճումներից մեկն է»,-ասաց նա:

Թեմայի այլ նորություններ