ՀՀ ԿԳՄՍՆ-ն մշակել է տարվա լավագույններին ընտրելու նոր կարգ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    67%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    99%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    98%
    7 կմ/ժ
  • Արարատ 15°C
    62%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    67%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    100%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    67%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    66%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24327
  • Դոլար = 387.646

ՀՀ ԿԳՄՍՆ-ն մշակել է տարվա լավագույններին ընտրելու նոր կարգ

ՀՀ ԿԳՄՍՆ-ն մշակել է տարվա լավագույններին ընտրելու նոր կարգ

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ Կրթության, գիտության, մշակությի և սպորտի նախարարության լրատվության բաժնից՝ հանրային քննարկման է ներկայացվել «Տարվա լավագույնները» նոր կարգի նախագիծը, որով առաջարկվում է ամբողջությամբ փոխել նախկին լավագույն ուսուցիչ, լավագույն տնօրեն, լավագույն դաստիարակ և ոլորտի այլ աշխատակիցներ ընտրելու ընթացակարգը։

Առաջարկվող նոր նախագածում ևս կարևորվում է ոլորտի աշխատակիցներին խրախուսելու քաղաքականությունը, միաժամանակ առաջնային տեղ է տրվում նաև ստեղծարարությանը, համագործակցությանն ու նորարարությանը։

Այդ նպատակով փոփոխվել է տարվա լավագույններին ճանաչելու մեթոդաբանությունը. գնահատվելու և ընտրվելու են ծրագրային լավագույն առաջարկները տարբեր անվանակարգերում։

Առաջարկվող ամենակարևոր փոփոխություններից մեկն այն է, որ ուսուցիչները, տնօրենները և ուսումնական հաստատությունների մյուս աշխատակիցները կկարողանան ներկայացնել խմբային հայտեր՝ խթանելով նաև համատեղ աշխատանքի և համագործակցային արդյունք ունենալու պայմանների զարգացումը։ Ըստ այդմ` մրցույթին կարող են մասնակցել`

  • հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցիչը և/կամ ուսուցիչները, նախադպրոցական հաստատության դաստիարակը և կամ դաստիարակները,
  • հանրակրթական կամ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը և/կամ տնօրենները,
  • հանրակրթական կամ նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ կազմի աշխատակիցը և/կամ աշխատակիցները։

Խմբերի համար մրցույթը կազմակերպվում է հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության ուսուցչական, կառավարման, ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագրերի կամ նախաձեռնությունների համար` առանձին անվանակարգերով: Մրցույթի մասնակիցը պետք է ունենա առնվազն 2 տարվա գործունեության փորձ, ներկայացված ծրագիրը պետք է ներառված չլինի նախորդ տարիներին անցկացված մրցույթներում պարգևատրված ծրագրերի ցանկում:

Մրցույթին կարող է ներկայացվել ինչպես առանձին մասնակցի անհատական ծրագիրը, այնպես էլ համատեղ ծրագիր` առավելագույնը 3 անդամից բաղկացած խմբի կողմից: Խմբային հայտի դեպքում կարող են ներառված լինել ինչպես միևնույն, այնպես էլ տարբեր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։

Մրցույթը կազմակերպում և անցկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` տարեկան առնվազն մեկ անգամ: Հայտարարությունը կհրապարակվի նախարարության պաշտոնական կայքում` ներառելով տեղեկատվություն մրցույթի փուլերի, ժամկետների, մասնակցության պայմանների, չափանիշների և անվանակարգերի վերաբերյալ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կազմավորվում է մրցութային հանձնաժողով՝ բաղկացած ինը հոգուց, այդ թվում՝ երեք ներկայացուցիչ նախարարությունից, երկու ներկայացուցիչ մանկավարժական բուհերից, երկու ներկայացուցիչ ուսուցչական կազմակերպություններից, երկու ներկայացուցիչ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդից։ Հանձնաժողովը կազմավորվում է մրցույթի հայտարարության հրապարակումից առնվազն երեք աշխատանքային օր առաջ։

Մրցույթն անցկացվում է երեք փուլով՝ ծրագրային առաջարկների ընդունում, գնահատում և մրցույթի արդյունքների ամփոփում, պարգևատրում։

Առաջարկվող լուծումները նպատակ ունեն խթանել տնօրենների, ուսուցիչների, հաստատությունում ներգրավված այլ մասնագետների կողմից նոր ծրագրերի իրականացումը՝ խրախուսելով ստեղծագործական գործունեությունը, առավել արդյունավետ աշխատանքային մեթոդների և գործիքների ներդնումն ու կիրառումը, հաջողված փորձի տարածումը:

Թեմայի այլ նորություններ