ՀՀ-ի և ՌԴ-ի միջև միջտարածաշրջանային համագործակցությունը կարևոր դեր ունի դաշնակցային ռազմավարական գործընկերության զարգացման գործում. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 3°C
    94%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    93%
    5 կմ/ժ
  • Արարատ 11°C
    69%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    94%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    84%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

ՀՀ-ի և ՌԴ-ի միջև միջտարածաշրջանային համագործակցությունը կարևոր դեր ունի դաշնակցային ռազմավարական գործընկերության զարգացման գործում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ի և ՌԴ-ի միջև միջտարածաշրջանային համագործակցությունը կարևոր դեր ունի դաշնակցային ռազմավարական գործընկերության զարգացման գործում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովի մասնակիցներին:

Ուղերձում ասվում է.

«Հարգելի՛ բարեկամներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ջերմորեն ողջունում եմ հայ-ռուսական միջտարածաշրջանային իններորդ համաժողովի բոլոր մասնակիցներին:

Չնայած Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված բարդ իրավիճակին՝ մենք այնուամենայնիվ որոշեցինք չհետաձգել այսօր ծրագրված աշխատանքային միջոցառումների անցկացումը՝ հաշվի առնելով դրանց կարևորությունը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

Հայաստանի և Ռուսաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցությունը կարևոր դեր ունի մեր երկրների միջև դաշնակցային ռազմավարական գործընկերության զարգացման գործում՝ նպաստելով երկկողմ համագործակցության ներուժի հետագա ընդլայնմանը։

Գաղտնիք չէ, որ hամաժողովների նպատակը առևտրատնտեսական, կրթական, գիտական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում նոր կապերի հաստատումն է և արդեն իսկ հաստատված գործընկերային հարաբերությունների վերաիմաստավորումը:

Հայաստանի Հանրապետության կառավարության համար տարածքների համաչափ զարգացումը առաջնահերթ խնդիրներից մեկն է:

Համոզված եմ, որ միջտարածաշրջանային հորիզոնական շփումները հիանալի հնարավորություն են ստեղծում մարզերի գիտակրթական և մշակութային կյանքի զարգացման, ինչպես նաև մեր երկրների և ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար։

Թեև այս համաժողովը թվով իններորդն է, և միջտարածաշրջանային մակարդակում արդեն իսկ կան ձևավորված կապեր և գործընկերային հարաբերություններ, այնուհանդերձ, կան խնդիրներ, որոնք պետք է բարձրաձայնվեն և տարեցտարի լուծումներ ստանան:

Յուրաքանչյուր տարի համաժողովներն անցկացվում են նոր խորագրերի ներքո, և այս տարվա «Հայ-ռուսական համագործակցություն. նոր մարտահրավերներ և հնարավորություններ» խորագիրն ավելի քան արդիական է և հավակնոտ:

Մեզ համար հեռանկարային է միջտարածաշրջանային մակարդակում կարևոր նախագծերի ակտիվ իրականացումը, ինչն ուղղված է մեր երկրների ազգային տնտեսությունների հետագա աճի ապահովմանը, համաշխարհային շուկաներում նրանց մրցունակության ամրապնդմանը, առաջադեմ տեխնոլոգիաների ներդրմանը։

Կասկածից վեր է, որ միջտարածաշրջանային ապակենտրոնացված համագործակցության ողջ ներուժից օգտվելու պարագայում, մեզ կհաջողվի նոր որակ հաղորդել մեր մարզերի բնակիչների կյանքին։

Այս համատեքստում կարող ենք արձանագրել, որ այսօրվա Համաժողովը ևս մեկ քայլ է հայ-ռուսական ապակենտրոնացված համագործակցության առաջմղման գործում, որը ձևավորվել և զարգանում է երկու երկրների տարածաշրջանների հաստատակամության և նախաձեռնողականության շնորհիվ:

Եվս մեկ անգամ ողջունում եմ Համաժողովի մասնակիցներին՝ հույս հայտնելով, որ այս հարթակում կգրանցվեն շոշափելի արդյունքներ, որոնք մեր երկու երկրների միջև առկա միջտարածաշրջանային համագործակցությանը կհաղորդեն նոր բովանդակություն:

Շնորհակալություն»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է հայ-ռուսական 9-րդ միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին ՝ նշելով, որ ՌԴ-ն և Հայաստանը համագործակցության մեծ փորձ են կուտակել տարբեր ուղղություններով:

«Այս տարի մեր երկրները նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Կարևոր է, որ անցած ժամանակահատվածում Ռուսաստանի և Հայաստանի միջև կառուցողական համագործակցության մեծ փորձ է կուտակվել ամենատարբեր ուղղություններով, իսկ երկկողմ կապերը հասցվել են բարձր դաշնակցային մակարդակի», - ասված է հաղորդագրության մեջ։

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվում է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովը։ Լիագումար նիստին մասնակցում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Թեմայի այլ նորություններ