ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը ՌԴ գործընկերոջ հետ քննարկել է միջգերատեսչական կապերի ամրապնդման հնարավորությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    48%
    15 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    15 կմ/ժ
  • Լոռի 9°C
    97%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    98%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    63%
    13 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    87%
    6 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    48%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    84%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    48%
    15 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    72%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    89%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.24621
  • Դոլար = 387.523

ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը ՌԴ գործընկերոջ հետ քննարկել է միջգերատեսչական կապերի ամրապնդման հնարավորությունները

ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը ՌԴ գործընկերոջ հետ քննարկել է միջգերատեսչական կապերի ամրապնդման հնարավորությունները

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվության բաժնից՝ նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը սեպտեմբերի 2-ին  հանդիպում է ունեցել ՌԴ թվային զարգացման, կապի և  զանգվածային հաղորդակցության  նախարարի տեղակալ Ալեքսեյ Վոլինի հետ։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական համագործակցության շրջանակներում թվայնացման, կիբեռանվտանգության, հեռահաղորդակցության և կապի ոլորտներին առնչվող հարցեր։
 
Կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու հետագա համագործակցությունը նշված բոլոր ուղղություններով, ինչպես նաև մտքեր են փոխանակել ԵԱՏՄ շրջանակներում բազմակողմ և երկկողմ ձևաչափով հնարավոր փոխգործակցության վերաբերյալ։ 
 
Համաձայնություն է ձեռք բերվել ընդլայնելու կապերը երկու գերատեսչությունների և երկու երկրների համապատասխան ոլորտների ներկայացուցիչների միջև՝ պատվիրակությունների փոխանակման, պարբերական հանդիպումների, ֆորումներին և միջոցառումներին համատեղ մասնակցության միջոցով։ 
 
Հանդիպման ավարտին նախարարությունների ներկայացուցիչները ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ, որոնք առաջիկայում կքննարկվեն աշխատանքային կարգով:
 
Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը,  Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Մուշեղ Միլիտոյանը։

Թեմայի այլ նորություններ