ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան ամփոփել է 1-ին մրցահերթը. այսօր հաղթանակ է տոնել հայաստանյան 3 պատվիրակ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    44%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 13°C
    53%
    8 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    70%
    3 կմ/ժ
  • Արարատ 16°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    79%
    9 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    44%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    55%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    44%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    54%
    12 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24687
  • Դոլար = 387.692

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան ամփոփել է 1-ին մրցահերթը. այսօր հաղթանակ է տոնել հայաստանյան 3 պատվիրակ

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան ամփոփել է 1-ին մրցահերթը. այսօր հաղթանակ է տոնել հայաստանյան 3 պատվիրակ

Երևանում շարունակվող Եվրոպայի բռնցքամարտի առաջնության ցերեկային մրցահերթում այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի երեք ներկայացուցիչներն էլ հաղթել են և անցել հաջորդ փուլ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը 63,5 կգ քաշայինների 1/8 եզրափակչում մենամարտել է Անգլիայի ներկայացուցիչ Ջոզեֆ Թայերսի հետ և վստահ հաղթանակ տարել՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ: Մեկնարկում տարած տպավորիչ հաղթանակը Բաչկովը նվիրել է կնոջը՝ Գոհարին, որն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Հայ բռնցքամարտիկը նաև շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար:

67 կգ քաշայինների 1/8 եզրափակչում առավելության է հասել նաև Գուրգեն Մադոյանը: Մեկնարկային մենամարտում նա իր ուժերն է չափել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Կարլ Բենիամին Էրիկսոնի հետ և ժամանակից շուտ փայլուն հաղթանակ տարել:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը, մեկնաբանելով հայ բռնցքամարտիկների ելույթները, մասնավորապես ասել է. «Բաչկովի բարձր կարգն իրենն ասաց: Վնասվածքից հետո առաջին մենամարտն էր անցկացնում, գրեթե գերազանց էր: Սպասում ենք հաջորդ հաղթանակներին: Գուրգենն էլ իրեն լավ դրսևորեց: Սպասում էի, որ ժամանակից շուտ կավարտի մենամարտը: Ամեն օր մրցակիցն ավելի ուժեղ է լինելու: Պետք է ավելի լավ արդյունքներ պահանջենք»:

1/4 եզրափակչի ուղեգիր է նվաճել նաև գերծանր քաշային, աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը: 1/8 եզրափակչում Չալոյանը շանս չի տվել Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Յուրայ Սոլիդային։ Նա երեք ռաունդում ունեցած բացարձակ առավելությամբ հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ:

Գյումրեցի բռնցքամարտիկը մեկնաբանել է իր հաղթական մեկնարկը՝ ընդգծելով, որ տրամադրվել էր միայն հաղթանակի․ «Շատ լավ էի պատրաստվել այս մենամարտին: Տրամադրվել էի, որ այն պետք է գերազանց անցկացնեմ: Կարծում եմ՝ ստացվեց: Երկրպագուները մեզ շատ են օգնում: Շնորհակալություն եմ հայտնում նրանց այս աջակցության համար: Նրանց օգնությամբ, հուսով եմ, դեռ շատ հաղթանակներ կունենանք»:

 

Հայ բռնցքամարտիկները դուրս են եկել քառորդ եզրափակիչ: Եվս մեկ հաղթական մենամարտ ու նրանք առնվազն բրոնզե մեդալ կապահովեն:

Այսօր երեկոյան ռինգ դուրս կգա Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ՝ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Նրա մրցակիցը կլինի սլովակ Դավիթ Միքալեկը:

Երեկ՝ Եվրոպայի բռնցքամարտի առաջնության մրցումային երրորդ օրը, Հայաստանը երեք ներկայացուցիչ է ունեցել: Մեկնարկային մենամարտը հաղթանակով է ավարտել 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, իսկ 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանն ու 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը զիջել են իրենց մրցակիցներին:

Թեմայի այլ նորություններ