ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքքարդտի գլխավորած պատվիրակությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 3°C
    94%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    93%
    5 կմ/ժ
  • Արարատ 11°C
    69%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    94%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    82%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    84%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքքարդտի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքքարդտի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 20-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքքարդտի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը մեծապես կարեւորել են Հայաստան-Գերմանիա բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը եւ միջխորհրդարանական համագործակցության խորացումը:

Զրույցի ընթացքում ուշադրության կենտրոնում եղել եւ շեշտադրվել է ԱԺ-ի եւ Բունդեսթագի միջեւ խորհրդարանական բազմաշերտ համագործակցության, համատեղ նախագծերի անհրաժեշտությունը: «Գերմանիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի խոշորագույն առեւտրատնտեսական գործընկերն է: Մենք նաեւ բարձր ենք գնահատում Գերմանիայի օժանդակությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Հանդիպմանը քննարկվել են հետպատերազմյան իրավիճակին, տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելուն առնչվող հարցեր: Աժ նախագահը նշել է, որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով եւ ջանքեր է գործադրում թե' տարածաշրջանային ենթակառուցվածների եւ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, թե' սահմանազատման եւ սահմանային անվտանգության ուղղությամբ: Նա շեշտել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարեւանների հանդեպ:

Գերմանացի գործընկերը տեղեկացրել է, որ աչալրջորեն հետեւում են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին եւ համոզմունք է հայտնել, որ հակամարտությունների լուծման արդյունավետ ուղին խաղաղ բանակցություններն են:

Հանդիպմանը քննարկվել է նաեւ Գերմանիայի հարուստ խորհրդարանական ավանդույթի մաս կազմող հանրահայտ Christian Prayer Breakfast-ների կազմակերպումը, ինչպես նաեւ վերականգնվող էներգիային վերաբերող գործնական հարցեր:

Թեմայի այլ նորություններ