Հետախուզման մեջ գտնվող Երևան քաղաքի 41-ամյա բնակիչը հայտնաբերվել և կալանավորվել է՝ 44-ամյա համաքաղաքացու սպանության մեղադրանքով
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    67%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    71%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    99%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    98%
    7 կմ/ժ
  • Արարատ 15°C
    62%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    97%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    67%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    100%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    67%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    66%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24327
  • Դոլար = 387.646

Հետախուզման մեջ գտնվող Երևան քաղաքի 41-ամյա բնակիչը հայտնաբերվել և կալանավորվել է՝ 44-ամյա համաքաղաքացու սպանության մեղադրանքով

Հետախուզման մեջ գտնվող Երևան քաղաքի 41-ամյա բնակիչը հայտնաբերվել և կալանավորվել է՝ 44-ամյա համաքաղաքացու սպանության մեղադրանքով

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ քննչական կոմիտեի լրատվության բաժնից՝ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 44-ամյա տղամարդու սպանության դեպքի մի շարք հանգամանքներ:


Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  Երևան քաղաքի 41-ամյա բնակիչը 2019թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Երկաթուղայինների 2-րդ փողոցում` իր տան դիմաց, անձնական փոխհարաբերությունների շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նախապես իր հետ վերցրած, ապօրինի կերպով պահած հրազենից կրակոց է արձակել 44-ամյա տղամարդու կրծքավանդակի շրջանին: Կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքի  հետևանքով՝ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ դեռևս 2019թ. դեկտեմբերի 19-ին որոշում էր կայացվել 41-ամյա տղամարդուն ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ  հոդվածի (սպանություն) 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)  1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նույն թվականի դեկտեմբերի 23-ին վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

2020թ. սեպտեմբերի 8-ին հետախուզման մեջ գտնվող 41-ամյա տղամարդը հայտնաբերվել է և հաջորդ օրը՝ սեպտեմբերի 9-ին,  կալանավորվել:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ