Հայոց եռագույնը՝ նաև «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    82%
    6 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    93%
    7 կմ/ժ
  • Լոռի 3°C
    94%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    93%
    5 կմ/ժ
  • Արարատ 11°C
    69%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    82%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    94%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    82%
    7 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    84%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Հայոց եռագույնը՝ նաև «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում

Հայոց եռագույնը՝ նաև «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում

«Հայոց եռագույնն ամենուր» Հ/Կ անդամների նախաձեռնության եւ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ գործակցության արդյունքում Հայաստանի պետական դրոշն այսօր ծածանվեց նաեւ «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում:

Այն տեղադրվել է արգելոցի մուտքից ձախ՝ բարձրադիր վայրում։ Նախկինում հայոց եռագույնը ծածանվում էր ամրոցի վրա։

Հասարակական կազմակերպության անդամ Վրեժ Ղազարյանի խոսքով միտքը հղացել են նախորդ տարի՝ Արևմտյան Հայաստան այցից հետո, երբ ցանկացել են լուսանկարվել խոնարհված կամ ավերված հայկական հուշարձանների մոտ եւ տեսել են, որ թուրքական խորհրդանիշներ կան տարածքում։10-ը ընկերներով համախմբվել են գաղափարի շուրջ, որ Հայաստան վերադառնալուց հետո պիտի նախաձեռնեն դրոշների տեղադրում հուշարձանների տարածքներում եւ առաջինը փոխել են Խոր Վիրապում տեղադրված դրոշը, ապա «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինության հետ քննարկումների արդյունքում որոշվել է եռագույնը տեղադրել նախ և առաջ շատ այցելուներ ունեցող արգելոցներում:

Հ/Կ նախաձեռնությամբ եռագույն դրոշը ծածանվում է ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Գառնի» եւ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններում։

Քննարկման փուլում է «Լոռի բերդ», «Զորաց քարեր», «Բջնի» արգելոցներում ևս հայոց եռագույնը տեղադրելու հարցը:

Թեմայի այլ նորություններ