Հայկական կողմն ակնկալում է Չեխիայի քաղաքական աջակցությունը վիզաների ազատականացման հարցում. Արթուր Հովհաննիսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    44%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 15°C
    47%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    70%
    3 կմ/ժ
  • Արարատ 16°C
    42%
    4 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    79%
    9 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    44%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    55%
    24 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    44%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    54%
    12 կմ/ժ
  • Արցախ 13°C
    83%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24687
  • Դոլար = 387.692

Հայկական կողմն ակնկալում է Չեխիայի քաղաքական աջակցությունը վիզաների ազատականացման հարցում. Արթուր Հովհաննիսյան

Հայկական կողմն ակնկալում է Չեխիայի քաղաքական աջակցությունը վիզաների ազատականացման հարցում. Արթուր Հովհաննիսյան

Կարեւորում եմ հայ-չեխական բարեկամական հարաբերությունների զարգացումը, համագործակցությունը միջազգային հարթակներում: Այս մասին երեկ ասել է ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը Չեխիայի խորհրդարանի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:

Անդրադառնալով խորհրդարանների համագործակցությանը՝ Արթուր Հովհաննիսյանն ընդգծել է փոխգործակցությունն առավել խորացնելու եւ ընդլայնելու անհրաժեշտությունը:

Խոսելով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ՝ Արթուր Հովհաննիսյանը Հայաստանի համար շրջադարձային է համարել մեկ տարի առաջ դրա ուժի մեջ մտնելը. «Այն նոր հեռանկարներ է բացում մեզ համար ոչ միայն Եվրամիության երկրների հետ համագործակցության, այլ նաեւ Չեխիայի հետ փոխգործակցության առումով»: Պատգամավորն ընդգծել է, որ հայկական կողմն ակնկալում է Չեխիայի քաղաքական աջակցությունը վիզաների ազատականացման հարցում՝ հաշվի առնելով, որ Չեխիան ստանձնելու է Եվրոպական միության խորհրդի նախագահությունը: Պատգամավորը հիշեցրել է, որ այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ Բրյուսելում անցկացվում է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի չորրորդ նիստը:

Հայ խորհրդարանականները խոսել են 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում գերեվարված անձանց մասին: Նշվել է, որ ադրբեջանցիները հաճախ վտանգում եւ վերացնում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային եւ հոգեւոր արժեքները: Հայ խորհրդարանականներն այդ հարցերում կարեւորել են բարեկամ երկրի՝ Չեխիայի աջակցությունը:

Խոսելով տարածաշրջանում առկա իրավիճակի մասին՝ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգին, շարունակում է քննարկումները Արցախի կարգավիճակի շուրջ եւ լուծումը պատկերացնում է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավարը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու համար:

Չեխիայի խորհրդարանի Սենատի առաջին փոխնախագահը նշել է, որ նման հանդիպումները նպաստում են երկկողմ կապերի խորացմանը, տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը: Յիրժի Ռուժիչկայի խոսքով՝ իրենք հետեւում են Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացին, այդ թվում` օրենսդրական բարեփոխումների շրջանակում:

Անդրադառնալով ԼՂ տարածքում գտնվող քրիստոնեական հուշարձանների պահպանության հարցին՝ չեխ խորհրդարանականը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ը կկարողանա մուտք գործել այդ տարածքներ եւ օժանդակել դրանց պաշտպանությանը:

Կողմերը քննարկել են մեդիաոլորտում համագործակցության հնարավորությունները, կարեւորել փորձի փոխանակումը: Ժողովրդավարության զարգացման գործընթացում ընդգծվել է ազատ մեդիայի առկայությունը:

Ներկայացնելով ոլորտում առկա իրավիճակը՝ Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանում մեդիաոլորտի գերակշիռ մասը պատկանում է ընդդիմությանը, եւ այժմ լրատվամիջոցներն ապաքաղաքականացնելու խնդիր կա:

Պատգամավոր Սոնա Ղազարյանը կարեւորել է մեդիաոլորտի ֆինանսավորման թափանցիկությունը, խոսել ոլորտը կարգավորելու նպատակով օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության մասին:

Չեխիայի Սենատի մեդիայի հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ Դավիդ Սմոլյակը ներկայացրել է ոլորտում չեխական փորձը, իրականացվող աշխատանքները:

Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամներ Սոնա Ղազարյանը եւ Մերի Գալստյանը, Չեխիայի Սենատի մեդիայի հարցերով մշտական հանձնաժողովի ներկայացուցիչներ: 

Թեմայի այլ նորություններ