Հայաստանը Եվրոպայի խորհրդի կայուն և վստահելի գործընկերն է. Վենետիկի հանձնաժողովի նախագահը՝ Վահագն Խաչատուրյանին
▲ Դեպի վեր
  • Երեվան 6°C
    93%
    0 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    87%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    88%
    5 կմ/ժ
  • Արարատ 7°C
    64%
    9 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    95%
    2 կմ/ժ
  • Արմավիր 7°C
    93%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    91%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 5°C
    93%
    0 կմ/ժ
  • Կոտայք 3°C
    74%
    5 կմ/ժ
  • Արցախ 10°C
    93%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Հայաստանը Եվրոպայի խորհրդի կայուն և վստահելի գործընկերն է. Վենետիկի հանձնաժողովի նախագահը՝ Վահագն Խաչատուրյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է ՀՀ Սահմանադրական դատարանի հրավերով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Կլեր Բազի Մալորիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով պատվիրակության այցը՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Եվրոպայի խորհուրդն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ մեր երկիրն անկախությունից ի վեր շատ սերտ համագործակցում է ԵԽ-ի հետ, և վերջինս հանդիսանում է Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը:

Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ Եվրոպայի խորհուրդը և Վենետիկի հանձնաժողովը շարունակաբար աջակցում են Հայաստանի՝ բարեփոխումների իրականացման և ժողովրդավարության ամրապնդման օրակարգին, որն ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի անկախության և արդյունավետ աշխատանքի ապահովմանը:

Կլեր Բազի Մալորին իր հերթին նշել է, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդի կայուն և վստահելի գործընկերն է:

Թեմայի այլ նորություններ