Հայաստանում միասնական երթուղային ցանցի ներդրումը մոտ է. մշակվում է մրցութային կարգը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    11 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    1 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    3 կմ/ժ
  • Արարատ 12°C
    69%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    91%
    3 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    11 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    72%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Հայաստանում միասնական երթուղային ցանցի ներդրումը մոտ է. մշակվում է մրցութային կարգը

Հայաստանում միասնական երթուղային ցանցի ներդրումը մոտ է. մշակվում է մրցութային կարգը

Հայաստանում միասնական երթուղային ցանցը մշակված է, ծրագրային ապահովումը կա, մշակվում է մրցույթի անցկացման կարգը: Այս մասին ԱԺ-ում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին:

«Միասնական երթուղային ցանցը մշակված է, երթուղիները գծված են, ծրագրային ապահովումը կա: Գտնվում ենք այն փուլում, որ մշակում ենք մրցութային կարգը: Որոշակի պայմաններ ենք սահմանում: Այդ կարգը ներկայում գտնվում է կառավարությունում, հենց նոր կարգը ընդունվի, մրցույթները կհայտարարվեն»,-ասաց Սիմոնյանն ու հույս հայտնեց, որ կարգը 1-1.5 ամսվա ընթացքում կարգը կընդունվի:

Կարգի ընդունումից անմիջապես հետո կհայտարարվի մրցույթը: Մրցույթն ըստ կարգի հայտարարվում է համակարգի ներդրումից 3 ամիս առաջ: Փոխնախարարի խոսքով՝ միասնական երթուղային ցանցի ներդրումից հետո էլ միջհամայնքային երթուղիները պետք է սպասարկեն մասնավոր ընկերությունները:

Թեմայի այլ նորություններ