Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ ՊՆ լրատվության բաժնից՝ «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառումների շրջանակում օգոստոսի 23-ից սեպտեմբերի 2-ը Հայաստանում անցկացվելու են «Խաղաղության մարտիկ» մրցումները: Միջազգային մրցումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն են ժամանել Ռուսաստանի, Բելառուսի և Հունաստանի զինված ուժերի ներկայացուցիչները: