Մեծ տոնախմբություն՝ հայ ավանդական երգերով և շուրջպարով. Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Զատկական փառատոն»
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    71%
    2 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    82%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    59%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    93%
    7 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    71%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    76%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    71%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    61%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    95%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Մեծ տոնախմբություն՝ հայ ավանդական երգերով և շուրջպարով. Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Զատկական փառատոն»

Մեծ տոնախմբություն՝ հայ ավանդական երգերով և շուրջպարով. Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Զատկական փառատոն»

2022 թ. ապրիլի 17-ին` ժամը 14։00-20։00-ին (ժամը 10:30-ին մեկնարկող Սուրբ Հարության (Զատկական) տոնի Պատարագից հետո), Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների հարակից բացօթյա տարածքում (Աբովյան 15/1) իրականացվելու է Սուրբ Հարության մեծ տոնախմբություն՝ հայ ավանդական երգերով և շուրջպարերով, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ առաջին անգամ կանցկացվի «Զատկական փառատոն», որի կազմակերպիչն է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Փառատոնին կներկայացվեն «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի» և մասնագիտացված այլ կազմակերպությունների սաների ձեռքի աշխատանքները, երեխաները հանդես կգան երաժշտական կատարումներով։ Համերգային ծրագրում կընդգրկվեն նաև ճանաչված երաժիշտներ:

Այս ընտանեկան տոնին հանրությունը հնարավորություն կունենա մասնակցելու համաժողովրդական տոնախմբությանը, այդ թվում՝ միանալու վարպետության դասերին և պատրաստելու օրվա խորհրդանիշ ձեռքի աշխատանքներ, ծանոթանալու երեխաների ստեղծագործական կենտրոնների աշխատանքներին։

Փառատոնի խորհրդանիշ գույնը կարմիրն է, և ցանկալի է՝ մասնակիցներն այդ օրը կրեն խորհրդանշող կարմիր հագուստ կամ որևէ դետալ:

«Զատկական փառատոնի» նպատակն է ստեղծել մշակութային հարթակ՝ երեխաների, պատանիների ինքնադրսևորման և խոցելի խմբերի երեխաներին մշակութային կյանքում ինտեգրելու համար:

Փառատոնին աջակցում են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, «Ֆորմիակ Արտ» ընկերությունը և «ՀԵՀԵՄ» գրասենյակը։

Թեմայի այլ նորություններ