Հայաստանն ու Մեքսիկան դիտարկել են մշակութային ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրման հնարավորությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    82%
    11 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    1 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    96%
    3 կմ/ժ
  • Արարատ 12°C
    69%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    91%
    3 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    82%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    94%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    72%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    98%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Հայաստանն ու Մեքսիկան դիտարկել են մշակութային ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրման հնարավորությունը

Հայաստանն ու Մեքսիկան դիտարկել են մշակութային ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրման հնարավորությունը

 ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը պաշտոնական հանդիպում է ունեցել Մեքսիկայի Միացյալ Նահանգների մշակույթի նախարարի տեղակալ Մարինա Նունյեսի հետ:

Հանդիպման ընթացքում գործընկերներն անդրադարձել են մշակույթի ոլորտում համագործակցության խթանման, ինչպես նաև՝ տարբեր ուղղություններով փորձի փոխանակման կարևորությանը: Քննարկվել է մշակութային միջոցառումների իրականացման, երկու երկրների ճանաչողության բարձրացման, մշակութային տուրիզմի զարգացմանն ուղղված հարցեր: Այս համատեքստում կողմերը դիտարկել են նաև համագործակցության հուշագրի ստորագրման հնարավորությունը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 28-30-ը Մեխիկոյում  մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովին»: Հայաստանյան պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

Թեմայի այլ նորություններ