Հայաստանի ողջ տարածքով աշխարհազոր կստեղծվի՝ հակառակորդի ցանկացած ոտնձգություններին արժանի և պատշաճ հակահարված տալու համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    72%
    7 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    99%
    7 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    98%
    8 կմ/ժ
  • Արարատ 15°C
    60%
    3 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    97%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    72%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    98%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    72%
    7 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    73%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 388.3008
  • Ռուբլի = 4.24305
  • Դոլար = 387.646

Հայաստանի ողջ տարածքով աշխարհազոր կստեղծվի՝ հակառակորդի ցանկացած ոտնձգություններին արժանի և պատշաճ հակահարված տալու համար

Հայաստանի ողջ տարածքով աշխարհազոր կստեղծվի՝ հակառակորդի ցանկացած ոտնձգություններին արժանի և պատշաճ հակահարված տալու համար

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը Իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական հարթակից՝  քննարկման է դրվել «Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․

Օրենքի նախագծի ներկայացումը բխում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելու, հավանական հակառակորդի ցանկացած ոտնձգություններին արժանի և պատշաճ հակահարված տալու նպատակով քաղաքացիների կամավորության սկզբունքով աշխարհազորային համակարգի ներդրման և կազմակերպման անհրաժեշտությամբ:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն օգտագործվում է ոչ լրիվ ծավալով, այն չունի համակարգված, կազմակերպված ու նպատակաուղղված բնույթ, առավել ևս Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում: Հավանական հակառակորդի ռազմական գործողությունների ուսումնասիրումը ցույց են տալիս, որ ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի տարածքի խորքը՝ դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների, ինչպես նաև հակառակորդի զինված ուժերի ներթափանցած խմբերի լայնորեն կիրառմամբ: Դրանց դիմակայելու, չեզոքացնելու և ոչնչացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել միասնական ղեկավարության ներքո գործող ուժերի և միջոցների համախումբ՝ աշխարհազոր, որոնք պատերազմի ժամանակ ի զորու կլինեն հակառակորդի հավանական գործողություններից հուսալիորեն պաշտպանելու երկրի տարածքը, բնակչությունը, կարևորագույն օբյեկտներն ու ենթակառուցվածքները:

Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ամրապնդմանը, պաշտպանության կազմակերպմանը համընդհանուր և համազգային բնույթ հաղորդելուն

Օրենքի նախագծի համաձայն սահմանվում են աշխարհազորի հասկացությունը, նպատակները, կառուցվածքը, ձևավորման կարգը, խաղաղ և պատերազմի ժամանակ աշխարհազորի պատրաստության և կիրառման, ենթակայության և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:

Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանալու ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել խաղաղ ժամանակ աշխարհազորային զորամիավորումների և դրանց ենթակա ստորաբաժանումների ղեկավարման կարգը, աշխարհազորայիններին զենքի ամրակցման և պահպանման կարգը, կնքվող պայմանագրի օրինակելի ձևը, իսկ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պետք է հաստատվեն աշխարհազորայիններին հատկացվող համազգեստի նկարագիրը և տարբերանշանները:

Օրենքի նախագծի ընդունումը ՀՀ 2020թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում:

Թեմայի այլ նորություններ