Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների հայտարարությունները մամուլի համար. ՈՒՂԻՂ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    0 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    95%
    5 կմ/ժ
  • Արարատ 12°C
    64%
    5 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    94%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    85%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    63%
    3 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների հայտարարությունները մամուլի համար. ՈՒՂԻՂ

Հայաստանն անկախացումից ի վեր Վրաստանի հետ սերտ համագործակցություն է ձևավորել գրեթե բոլոր ոլորտներում: Այս մասին այսօր Վրաստանի իր գործընկերոջ` Իլիա Դարչիաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Նա նշեց` ՀՀ և Վրաստանի միջև առկա է քաղաքական երկխոսության, երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության ամենաբարձր մակարդակ: Միրզոյանը նշեց, որ Վրաստանի ԱԳ նախարարի հետ անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը նվիրված հարցերին, վրաց գործընկերոջը հանգամանալից ներկայացրել է ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ: «Ընդգծել եմ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջնորդական դերը ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում: Շարունակում են չլուծված մնալ հումանիտար խնդիրները, Ադրբեջանը, խախտելով եռակողմ պայմանագրի դրույթները, շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց: Առանձնահատուկ կարևորության խնդիր է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ու կրոնական ժառանգության ինքնության խեղաթյուրումն ու ոչնչացումը: Վերջին նման ցավալի օրինակն է Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցու պղծումը: Վանդալիզմի այս կրկնվող դեպքերը կանելու համար կարևոր է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատողական այցը տարածաշրջան»,- նշեց Միրզոյանը:

Թեմայի այլ նորություններ