Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը էական նշանակություն ունի երկարատև հակամարտությունը կարգավորելու համար․ ԱՄՆ պետքարտուղարություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    87%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    65%
    13 կմ/ժ
  • Լոռի 6°C
    94%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    96%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    64%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    100%
    5 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    96%
    2 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    83%
    6 կմ/ժ
  • Արցախ 9°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 388.5001
  • Ռուբլի = 4.24676
  • Դոլար = 387.692

Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը էական նշանակություն ունի երկարատև հակամարտությունը կարգավորելու համար․ ԱՄՆ պետքարտուղարություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը էական նշանակություն ունի երկարատև հակամարտությունը կարգավորելու համար․ ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ-ն նկատի է առնում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված հանդիպումից՝ թեև ԱՄՆ-ն բազմիցս շեշտել է կողմերի միջև երկխոսության կարևորությունը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։

«Մենք նկատի ենք առնում, որ նախագահ Ալիևը չի մասնակցի Գրանադայում առաջարկված հանդիպմանը։ Այնուամենայնիվ, մենք մշտապես հստակ ասել ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը էական նշանակություն ունի այս երկարատև հակամարտությունը կարգավորելու համար։ Պետքարտուղարը և այստեղ գտնվող մյուսները շարունակում են խորապես ներգրավված լինել այդ հարցում, և մենք կշարունակենք աշխատել դրա վրա», - ասել է Պատելը։

Պատասխանելով հարցին՝ արդյոք Ֆրանսիայի կողմից Հայաստանի համար հայտարարված ռազմական օգնությունից հետո ԱՄՆ-ն պատրաստվում է նույնը անել և փոխել դիրքորոշումը, Պատելը նշել է․ «Ես դիրքորոշման փոփոխության մասին հայտարարություն չունեմ։ Կրկին նշեմ՝ մենք շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը շարունակում է չափազանց կարևոր մնալ Հարավային Կովկասում արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու հարցում»։

Պաշտոնյան շեշտել է, որ ԱՄՆ պետքարտուղարը շարունակում է անձամբ ներգրավված լինել այս գործում և պարբերաբար շփումներ է ունենում երկու երկրների իր պաշտոնակիցների հետ։

Թեմայի այլ նորություններ