Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը կհանդիպի Ադրբեջանի նախագահի օգնականի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    76%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    100%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    82%
    3 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    64%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    93%
    7 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    76%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    76%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    76%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    61%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    95%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 389.7003
  • Ռուբլի = 4.25475
  • Դոլար = 387.523

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը կհանդիպի Ադրբեջանի նախագահի օգնականի հետ

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը կհանդիպի Ադրբեջանի նախագահի օգնականի հետ

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 2-ին Բրյուսելում ծրագրում է հանդիպել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Այս մասին Գրիգորյանն ասաց «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

«Քննարկելու ենք մի շարք հարցեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող», - ասաց Արմեն Գրիգորյանը:

Նա հնարավոր համարեց, որ այդ հանդիպմանը կարող է հաջորդել Փաշինյան-Ալիև հանդիպումը:

«Եթե մենք կարողանանք այն բոլոր հարցերի պատասխանները ստանալ Բրյուսելում, ապա կարող ենք նաև քննարկել երկրի առաջնորդների մակարդակով հանդիպում Բրյուսելում», - նշեց ԱԽ քարտուղարը:

Լրագրողի հարցին, թե արդյոք Հաջիևի հետ հանդիպումը կարելի է տեղավորել խաղաղության համաձայնագրի նախապատրաստման համատեքստում՝ Գրիգորյանն ասաց. «Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման կոնտեքստում կարող եք տեղավորել, քանի որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, կարող ենք ասել, այս պահին մի քանի ուղղություններ ունեն: Եռակողմ աշխատանքային խումբն ապաշրջափակման թեմայով; Այս պահին քննարկվում է նաև դելիմիտացիայի, դեմարկացիայի աշխատանքային խմբերի ձևավորումը: Գրեթե վերջնական փուլում է, կարծում եմ՝ մոտակա ժամանակներս արդեն կհայտարարվի աշխատանքային խմբի ձևավորման մասին: Կա նաև խաղաղության օրակարգի քննարկման ուղղությունը՝ արտգործնախարարների մակարդակով: Կա նաև անվտանգության ուժերի ղեկավարների պարբերաբար հանդիպում, որտեղ քննարկվում են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների որոշ հարցեր: Կա նաև իմ և Հիքմեթ Հաջիևի հանդիպման հարթակը, որտեղ քննարկում ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր»:

Թեմայի այլ նորություններ